Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ահ» որոնման արդյունք՝ 1859 բառահոդված · Էջ 77 / 186
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 310, սյունակ 1 Էջ 310
ԽԱԾ- «խածելը, կծելը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khād- «կծել» (անմիջական նախաձեւ՝ *khād-s-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խածանել, խածանումն, խածուած, խածատել, խածատանք, խածի, խածեակ, անխած, օձախած, խածկտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. khādat «ծամում է, կծում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 317-318; Pok. IEW 634; Ջահ. ՀԼՊ 134
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՀԱՆՈՂ «ճարտարապետ» (ԲՀ)
Անստույգ
կապ ունի խահ = խոհ «կերակուր, խորտիկ» բառի հետ, այն էլ եթե բացատրութիւնը ընդհանուր բնոյթի է
Տե՛ս նաեւ
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՀՈՒԷ (խահվէ, ղահվէ) «սուրճ» (բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qahva
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խահվէագործ, խահվէավաճառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 319
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՀՐԵԼ «այրել, խարկել, այրելով փչացնել (կերակուրը), փչացնել քանդել»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրանական (՞) (հավանաբար)
բուն աղբիւրը չի հաւաստուած
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՂ I (-ոյ, ուշ՝ նաեւ -ու, -ի, -ից) «խաղ, ծաղր, կատակ, թատրոն, երաժշտական մի ձայնանիշ, հող, շարժում, ընթացք, վազք, արշաւ, խայտալը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «քշել, արագ շարժել» (անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-))
Կապ ունի՞ արդյոք խեթ. kalai «շարժել» բայի հետ։ Խաղալիք-ի խաղ-ը թերեւս կապուած է *(s)k(h)el- «ծռել, հենել, ծուռ» արմատի հետ, որտեղից կան մարմնի մասերի զանազան անուանումներ, որտեղից ծագում է խեղ արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղալ, խաղալիկ, խաղալիք, խաղարար, խաղազուրկ, խաղատակ, խաղաց, արագախաղաց, ծանրախաղաց, բազմախաղաց, թատերախաղք, լարախաղացութիւն, խաղագնդակ, խաղաթուղթ, խաղամոլ, խաղասրահ, խաղատոմս, խաղարկութիւն, թղթախաղ, նարդախաղ, խաղտուտ, խաղտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kaladati «ստիպում է, քշում է, տանում է, համարում է»
ալբ. gil «բերել, տանել»
հուն. κελλω «ափ քշել (նաւը)»
հուն. κολεα, κολια «մի պար»
հուն. κλονος «իրարանցում, արագ շարժում»
հուն. κλονεω «քշել, արագ հալածել»
լատ. celer «արագ»
Տե՛ս նաեւ
Էջ 311, սյունակ 1 Էջ 311
ԽԱՂ II (-ի, -ից) «ճահիճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel- «գորշ եւ սեւ գոյների նշանակման համար» (անմիջական նախաձեւ՝ *khāl- կամ *khl-` *kāl-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kalana «բիծ, կեղտ»
հ. հնդկ. kálusa «կեղտոտ, սեւ»
հ. հնդկ. kalka «կեղտ»
հուն. κελαινος «սեւ»
հուն. κιλλος «գորշ»
հ. վ. գ. huliwa «կեղտոտ ջրեր, տիղմ»
սլովեն. kalina
ռուս. калуга «ճահիճ»
Էջ 312, սյունակ 1 Էջ 312
ԽԱՂԱՒԱՐՏ (-ի, -աց) (խաղուարտ, խաւարտ) «պալար, ուռուցք. քաղցկեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kauəlā- *k/kh անցմամբ եւ *l-ի դրափոխութեամբ կազմուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղաւարտել, խաղաւարտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. καλα (<*καφελα) «ուռուցք»
հ. իսլ. haull
հ. անգլ. hēala «ճողուածք»
հայ. խոյլ
բրբ. խլիբ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՂՈՂ «խաղող (որթ եւ պտուղ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հսն. խուռ. haluli «մի պտուղ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղողադաշտ, խաղողեփեաց, խաղողաբեր, խաղողենի, խաղողիկ, շնխաղող
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 426
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՄ «անփորձ, անվարժ, կեղծ, շինծու, խոպան, անմշակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. xām
Աղբյուր՝ պ. xām
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խամանալ, խամութիւն, ի խամուց, խամահատ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 323
Էջ 313, սյունակ 1 Էջ 313
ԽԱՄԱՀԻ «երկաթափայլ, կարմիր երկաթաքար, հեմատիտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xumāhan
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 323