Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 76 / 240
ԻՒՂ
(-ոյ)
(ետղ, եդ, -ու, բցռ. յեղոյն)
«յուղ, մեռոն»
Փոխառություն
որտեղից նաեւ հուն. έλαιον «ձեթ», έλαια «ձիթենի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իւղագործ,
իւղաթուրմ,
իւղել,
իւղիկ,
իւղեփեաց,
եղաման,
եղարկել,
եղենի,
իւղաներկ,
իւղանկար,
իւղանկարիչ
Մատենագիտություն
H. AG 393;
Աճ. ՀԱԲ 252
ԼԱԲՈՍ
««միեղջյուր, օձահալած» (ԲՀ՝ «միեղջերու, թարգմանի օձահալած»)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հունարեն (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
ԼԱԳ
««անառակ, բղջախոհ, թուլամորթ» (նաեւ «թույլ, մաշված»?)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *leg-h-
«թեթեւ»
(անմիջական նախաձեւ՝ *lng'hio-)
ռնգային տարբերակից
Աճառյանը (ՀԱԲ 2, 257) փոխառություն է համարում հունարենից՝ տալով λαγνεία «անառակություն», λαγνύω «անառակություն անել, լրբանալ» եւ λάγνος «անառակ» ձեւերը, սակայն սրանցից անմիջապես հանել հայերեն ձեւերը (առանց -ն-ի) անհավանական է։ Մյուս կողմից՝ դժվար է գտնել անմիջական բնիկ հնդեւրոպական աղբյուր։ ձեւով ամենից ավելի մոտ թվացող *leg-h- «թեթեւ» արմատը իմաստով քիչ է համապատասխանում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լագութիւն,
լագուցանել,
լագորդել,
լազրտել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
легкий «թեթեւ»
ռուս.
легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Տե՛ս նաեւ
ԼԱԶԱՆԻ
«մի փոքր գազան»
Ծագումն անհայտ է
ԼԱԶՈՒՏ
«եգիպտացորեն»
Փոխառություն
Փոխառություն արեւելյան մի աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ճան.
lazudi
մեգր.
lazəti
քրդ.
lazut
Մատենագիտություն
Աճ. ՀԳԲ 405
ԼԱԼԱԶԱՐ
«մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն lālazār
«կակաչապատ մարգագետին»
պ. lālazār նշանակում է «կակաչապատ մարգագետին»:
ԼԱԼՕՆՔ
(դաղօնք, լալօս)
«տանձ կամ տանձի (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Գլխաբառը եւ նրա բացատրությունը առաջացել են Աստվածաշնչի միեւնույն հատուկ անվան երկու տարբեր թարգմանությունների միացումից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
ԼԱԽԼԱԽ(ԱՅ)
«մի բույս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. laxlaxa
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 259
ԼԱՃ
«որդի, տղա, սպասավոր»
Փոխառություն
Փոխառություն շրջակա մի լեզվից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
քրդ.
lāĵ
վրաց. (իմերել.)
lači
ամհար.
läĵ «որդի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։