Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 76 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՐԾ «զերծ, զատ, ազատ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *serg- «արձակել» զ- ածանցով
Կազմված է զ- ածանցով՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *երծ արմատից, որ ծագում է serg- «արձակել» ձեւից: Պոկոռնու բառարանում (Pok. IEW 1, 900-901) հնդիրանական բառերը բերված են *selg- արմատի տակ, եւ հայերենը չի տրված (հայերենում *l > ր հնչյունափոխություն չկա). դրա փոխարեն բերված են հ. հոլ. selg «որս», մ. վ. գ. selken «կաթիլ-կաթիլ թափվել», հ. անգլ. solcen «ծույլ» զուգահեռները, որոնք Աճառյանը արդարացիորեն կասկածելի համարում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զերծանել, զերծուլ, զերծուցիչ, մորթազերծ, արագազերծ, դիազերծ, դյուրազերծ, անզերծանելի, մեհենազերծ, սեղանազերծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sarjati «արձակում է, հոսում է, թափում է»
ավ. harǝz «արձակել, թողնել»
Մատենագիտություն
H. AG 446; Աճ. ՀԱԲ 92; Pok. IEW 900-901
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՒԻԱԴԱՐ «վանապետ, վանահայր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. zāviadār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԶՈՒԵԼ «արհամարհել, նախատել, չարչարել, նողկալ, զարշել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ վրաց. zizġi (թերեւս)
Աճառեանը (ՀԱԲ 2, 93) վրացերէնն է համարում հայերէնից փոխառեալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զզուանք, զզուիչ, զզուելի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԷՐԱՅ «նվէր» կամ «առաջին» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԳԱՅ «անտառ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԳՆ «մի ձուկ»
Ծագումն անհայտ է
Էջ 238, սյունակ 1 Էջ 238
ԶԻԿՕՂ (զեկօղ) ««նկատող» (եւ «նիկարացող(?)»)» (ԲՀ)
Անստույգ (՞)
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԻՍ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից, -ոյ) «ազդր, նավի նստարան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *si-zdo-) կրկնավոր կազմություն
հ.-ե. արմատ՝ *sed- «նստել» (անմիջական նախաձեւ՝ *sed-to-)
գ- նախածանցով բնիկ հնդեւրոպական կրկնավոր կազմություն։ Եթե հայերենում հնարավոր էր *dt>*tt>ստ փոփոխությունը, ապա հնարավոր է նաեւ նույն արմատից *sed-to- > *իստ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զստափոկ, զստիկ, զստոսկր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԻՏԱՌ «կեղծ աբեղա»
Ծագումն անհայտ է
Էջ 239, սյունակ 1 Էջ 239
ԶԻՐ «մի դեղաբույս»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զիրտակ