Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 758 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՄՓՈՐ(Ի) «հիվանդություն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. συμφορή
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՆԱՏՈՐ (սենոտոր, սենադուր, սենոտորոս) «սենատոր, ծերակուտական»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σενάτωρ
Աղբյուր՝ լատ. senator
Մատենագիտություն
H. AG 378; Աճ. ՀԱԲ 201
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՆԳԵԼՈՍ (սինգելոս, սիւնկեղոս) «եպիսկոպոսական դայրա պետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σύγκελλος
Մատենագիտություն
H. AG 378; Աճ. ՀԱԲ 201
Էջ 675, սյունակ 1 Էջ 675
ՍԵՆԵԱԿ (-ի, -աց) (սենեկ) «սենյակ, շտեմարան, կանանոց, հարճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sk'i- «թոյլ փայլել, ստուեր»
կապ ունի հնդեւրոպական *sk'i- «թոյլ փայլել, ստուեր» արմատի հետ, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ: հմմտ. հատկապես մի կողմից՝ հուն. σκηνή «վրան, բեմ, սրահ», մյուս կողմից՝ ռուս. сень «հովանի», сени «սրահ, նախասենյակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սենեկապան, սենեկապետ, սենեկիկ, սենեկապետություն
Նոր՝
առանձնասենյակ, գրասենյակ, հյուրասենյակ, ննջասենյակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκηνή «վրան, բեմ, սրահ»
ռուս. сень, сени «հովանի, սրահ, նախասենյակ»
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՊ «սեպ, երիթ, ցցվանք, ժայռ, լեռնագագաթ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'eipo- «ցից, սյուն»
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
Թերեւս, հավանաբար, այստեղից է Սիփան լեռնանունը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեպանալ
Նոր՝
սեպագիր, սեպագրական, սեպագրություն, սեպաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. śep(h)a- «պոչ, առնի»
ալբ. tsep «խայթ, եզր, անկյուն»
լատ. cippus «ցից, սրածայր սյուն»
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 201
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՊԱՃ «սեւ սաթ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. sabaj «սեւ սաթ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՊԵԱՆ (սպին, սիպէ) «թանաքաձուկ, մելանաձուկ, սեպիա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σηπία «թանաքաձուկ»
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 201
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՊՈՒՀ -ի-ա «սեպուհ, ազնվական»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. vispuhr
Աղբյուր՝ ավ. vīsō-puθra-
հմմտ. մ. պ. vispuhr, այլեւ ավ. vīsō-puθra-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեպհական, սեփական, սեպհականել, սեպհականություն
Նոր՝
սեփականատեր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՊՏԵՄԲԵՐ «սեպտեմբեր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. < լատ. september
Մատենագիտություն
H. AG 367; Աճ. ՀԱԲ 203
Էջ 676, սյունակ 1 Էջ 676
ՍԵՌ -ի, -ից «սեռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'er- «աճել, աճեցնել, սնել» (անմիջական նախաձեւ՝ *k'er-s-)
Բնիկ հնդեւրոպական՝ *k'er-s- `*k'er- «աճել, աճեցնել, սնել» արմատից. հմմտ. հայ. սեր-ել, սերմ, սերունդ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սեռական, սեռային, սեռաբար, սեռակոտոր, սեռանալ, եռասեռեան, կիսասեռ, յոգնասեռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. սեր-ել, սերմ, սերունդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 203