Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱԾՈՅ
«խարտածոյ, ձուլածոյ, կոփածոյ, կռածոյ, մթերածոյ, քերածոյ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ած եւ -ոյ վերջածանցներից. հակառակ Գրեպինի կարծիքի (Greppin, 1975, 23)՝ հանդես է գալիս որպես միասնական վերջածանց, այսինքն՝ սրանով կազմված բառերը -ած-ով բառերի երկրորդային ածանցումները չեն: նրանք հաճախ -ած-ով զուգահեռներ չունեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարտածոյ,
ձուլածոյ,
կոփածոյ,
կռածոյ,
մթերածոյ,
քերածոյ
Մատենագիտություն
Greppin 23
-ԱԿ
I
«աղյուսակ, անտառակ, գավառակ, գետակ, լճակ, տնակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ak
որ որոշ տարածքներում թերեւս ունեցել է փոքրացուցիչ արժեք (հմմտ. գնդակ-գունդ, նկանակ-նկան, սրահակ-սրահ իրանական փոխառությունները): հնարավոր է ենթադրել -ակ-ով կազմությունների բաղարկում հ.-ե. *kon > հայ. -կ(ն) ածանցով բնիկ հնդեւրոպական բառերի հետ, ինչպես -իկ եւ -ուկ ածանցների դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղյուսակ,
անտառակ,
գավառակ,
գետակ,
լճակ,
տնակ,
գնդակ,
նկանակ,
սրահակ
Տե՛ս նաեւ
-ԱԿ
II
«բոլորակ, գիտակ, երգակ, էակ, հասակ, տեսակ, քանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ak
որ առկա է իրանական փոխառություններում՝ հաճախ առանց -ակ-ով ձեւերի առկայության
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոլորակ,
գիտակ,
երգակ,
էակ,
հասակ,
տեսակ,
քանակ,
ախորժակ,
բուժակ,
դիմակ,
կամակ,
նուիրակ,
վրիպակ,
քանդակ
-(Ա)ԿԱՆ
«բժկան, մուրացկան, առնական, աստեղական, գոյական, (ե)տեղական, իւրական, ճանաչական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -(a)kan
հաճախադեպ է իրանական փոխառություններում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստղական,
գրաւական,
վաճառական,
տոհմական,
վարձկան
-(Ա)ԿԱՐ
(-(ա)կեր, -(ա)կեար)
«աղաւտակար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. իրան. -kār
իսկ ա-ն կամ գալիս է իրան. հիմքային ձեւերից, կամ հայերենի հոդակապն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամակար,
կաշկակար,
վնասակար,
խոհակեր,
համոզակեր
-ԱԿԻ
«ետքնակի, երկակի, հնգակի, յոգնակի, հոլովակի, քառակի, արշաւակի, երեւակի, թեթեւակի, կողմնակի, ուղղակի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է -ակ ածանցի սեռական-տրական հոլովաձեւից, որ հետո որպես ինքնուրույն ածանց տարածվել է առանց -ակ-ի ձեւերի վրա: այս մեկնության դեպքում պատահական պետք է համարել նմանությունը հուն. -ακις եւ խեթ. -anki
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առանձնակի,
ընդելակի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ακις
«հնգիցս, հինգ անգամ»
πεντάκις
խեթ.
-anki
«երկիցս, երկու անգամ»
2-anki
-ԱԿՆ
(հմմտ. -ակ)
«դիակն, այլեւ, թերեւս, արեգակն, կայծակն, փայլակն (եթե վերջիններիս ակն-ը նոյնը չէ ակն «աչք» բառի հետ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kon-
նախորդող ա-ով
կ-ի անհնչեղութիւնը բացատրւում է նրա դիրքով ն-ից առաջ:
-ԱՄՆ
«այծեամն (կազմուած՝ այծի հիմքից, եւ պէտք է առանձնացնել ոչ թէ -եամն, այլ -ամն ածանց)»
Ստուգաբանություն (անստույգ)
կարելի է ենթադրել ինչ-որ հին գոյականական կամ, աւելի քիչ հաւանականութեամբ, ածական բաղադրիչ:
-ԱՅ
«ակամայ, կամայ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջ. իրան. -āy (-avya-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
պարթ.
āgāmay
«ակամայ»
kām «կամք, ցանկութիւն» բառից
Տե՛ս նաեւ
-ԱՅԻՆ
«ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։