Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 75 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՍՏԱՂ (-աց) «առաստաղ, ձեղուն, երկինք, քիմք, հատակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stel- «փռել» (անմիջական նախաձեւ՝ *stl-no-) (ա)ստաղ < *stl-no- ձեւից
Կազմված է առ- նախածանցով` բնիկ հնդեւրոպական ծագման (ա)ստաղ <*stl-no- ձեւից` *stel «փռել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 1, 254) բխեցնում է *stel- «դնել, կանգնեցնել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաստաղակալք, առաստաղակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ. stelja «ծածկ, տանիք»
հ. հնդկ. sthala-m «բարձունք, ցամաք»
հ. իսլ. stallr «նեցուկ, պատվանդան, սեղան»
հայ. ստեղծանել, ստեղն
Մատենագիտություն
Pok. IEW 1018-1019; Աճ. ՀԱԲ 254
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՏ (մ. հ. ըռատ) «առատաձեռն, զինջ, պայծառ, առատ, շատ, լի»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. rātā «շնորհ»
Աղբյուր՝ մ. պ. rāt «վեհանձն»
Աղբյուր՝ պ. rād «առատաձեռն»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առատանալ, առատութիւն, առատաբեր, առատաբուխ, առատաձեռն, առատամիտ, բազմառատ, զուարթառատ, կիսառատ
Մատենագիտություն
H. AG 107; Աճ. ՀԱԲ 255
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՏԻԿ (-ի, -աց) (առատուկ) «գելարանի թոկ»
Ծագումն անհայտ է
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒԻՐ «իզուր, ապարդյուն»
Անստույգ (հավանաբար)
Կազմված է առ- նախածանցով ինչ-որ *աւիր արմատից (իրանական ծագմա՞ն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առվիրական
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՈՒՇՏ «միզափամփուշտ»
Անստույգ (թերեւս)
Կազմված է առ- նախածանցով` բուշտ բառի հետ միջին դիրքում *b>վ >ւ անցումով կապված *(ա)ւուշտ արմատից:
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՒՏ (-ի, -ից, -ու) «առավոտ, օրվա սկիզբ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *aus- «լուսավորել» առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով
Կազմված է հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից` առ- նախածանցով եւ -աւտ վերջածանցով: Անհավանական է Աղայանի վարկածը (ԲՍՀ 26-27) առ-ի հնդեւրոպական *sau-el- «արեգակ» ձեւի *sau- տարբերակից ծագելու մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. έως
լատ. aurora «արշալույս» (<*ausōsā)
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 114
Տե՛ս նաեւ
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՔԵԼ «ուղարկել»
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՔԻՆԻ «քաջ, կտրիճ, առաքինի, բարեպաշտ, անբասիր»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuoi- «արժեք, պատիվ» (անմիջական նախաձեւ՝ *kuoi-nā-) առ- նախածանցով
Հավանաբար կազմված է առ- նախածանցով` հնդեւրոպական *kuoi-nā- նախաձեւից, որ պահպանվել է քէն «նախանձ, ոխ» իմաստով, բայց առաքինի բառի մեջ կարող էր պահպանվել մի այլ` «արժեք, պատիվ» իմաստով, մանավանդ որ հնարավոր է քէն բառի իրանական ծագումը: Եթե -քինի- ձեւի ի-ն չի փոխվել (հմմտ. ներքինի), ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաքինութիւն, առաքինանալ, առաքինաբար, առաքինաբան
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԳԵՂ «սպիտակահող»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. άργιλος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
Էջ 74, սյունակ 1 Էջ 74
ԱՌԵՂ «սայլի առեղ, թեղի, առաստաղի մեջտեղի մեծ գերանը»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ei- «ձող, գերան» (անմիջական նախաձեւ՝ *ei-el-) *el ածանցով
Կազմված է առ- նախածանցով՝ բնիկ հնդեւրոպական *եղ հիմքից։ *eie > ե անցման համար հմմտ. *treies > երեք։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. ielekstis «առեղ»
լատվ. ieluksi, iľknis «առեղ»