Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 766 բառահոդված (էջ 75/77)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅԻՆ «ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅՆ «ամենայն, արկայն (հմմտ. երկար), միայն, որովայն, ոստայն, ունայն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ino- *ā/ə-ով վերջացող բառերի վրայ *-ino ածանցի յաւելմամբ
*ā/ə-ից ծագող ա-ն հետագայում գիտակցուել է որպէս ածանցի տարր, իսկ i-ն ձայնաւորից յետոյ վերածուել է յ-ի:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δηρόν
հմմտ. dwā-ro->երկար
հուն.
άνθινος
«ծաղկային» άνθος «ծաղիկ»
Էջ 796, սյունակ 1 Էջ 796
-ԱՆ I «արգելան, գլան, դեղձան, կենդան, փորձան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-no- / -ā- (անմիջական նախաձեւ՝ *-ā-no- / -ā-, *-ə-no- / -ā-) *-ā/ə- հիմքակազմ տարրով
Հաւանաբար տարբեր է իրանական ծագում ունեցող -ան (արժ-ան, պատուիր-ան եւ այլն) ածանցից, թէեւ կարող է բաղարկուած լինել նրա հետ: կարելի է ենթադրել բնիկ հնդեւրոպական ծագում՝ կամ *-no- / -ā- ածանցից՝ *-ā/ə- հիմքակազմ տարրով, կամ այս ածանցի *-i-no-/-ā-, *-u-no-/-ā- տիպի տարբերակից. այս դէպքում ան-ն ունի նոյն ծագումը, ինչ բերան, -ոյ բառի -ան-ը, այն տարբերութեամբ, որ բերան-ը ունի -ո- հիմք եւ չի գիտակցւում որպէս բաղադրեալ կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգելան, գլան, դեղձան, կենդան, փորձան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
գերան
-ի, -աց < *wer-նո-
հ. հնդկ.
jananah
«ծնող»
հ. հնդկ.
vahanah
«ճանապարհորդող»
հ. հնդկ.
sthāna
«հանգստավայր»
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԴ (ի) դրանդ(ի) «շեմք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *an- «շեմք» (անմիջական նախաձեւ՝ *an(ə)tā)
Անդ «շեմք» բառն է (*h.-ե. *an(ə)tā), որ պահպանվել է նաեւ անդաստակ բառի մեջ, սակայն կապը չի գիտակցվում:
Էջ 797, սյունակ 1 Էջ 797
-ԱՆԻ I (բոկանի, գեղանի, դողանի, լեզուանի, հովանի, մատանի, պիտանի, այլեւ միագնված կազմությամբ՝ կենդանի, հոյանի, հոմանի)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նկատի ունենալով այս -անի-ով բառերի գերակշիռ մասի հնդեւրոպական ծագումը եւ տողան-տողանի տիպի զուգահեռների առկայությունը՝ կարելի է համարել հայկական կազմություն՝ -ան ածանցով կամ հիմքային տարրով եւ -ի ածանցով. սրանից պետք է տարբերել այն -անի-ն, որ իբրեւ ինքնուրույն ածանց գիտակցվել է բառավերջի -ն-ի անկումից հետո, եւ որը կազմված է -ան հիմքակազմ տարրից ու -ի ածանցից՝ ակն-ական-ականի, անուն- անվան-անվանի եւ այլն:
Էջ 798, սյունակ 1 Էջ 798
-ԱՆՑ I «ածանց» (քերականական տերմին)
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ հուն. παράγωγον «ածանց»
Արհեստականօրէն կազմուել է Թրակացու «Քերականական արուեստի» հայ թարգմանչի կողմից անց(անել) բայի արմատից ածանցական ձեւի հետ միասին` հուն. παράγωγον բառի օրինակով. հմմտ. ած-անցուցանել «ածանցել», որտեղ անցուցանել-ը անցանել բայի պատճառականն է. այժմ կապը անցանել >անցնել բայի հետ չի գիտակցւում. հնում անց-ը սակաւադէպ է հանդիպում որպէս բարդութեան բաղադրիչ` դիւրանց. աւելի տարածուած է -զ-անց-ը` երդմնազանց, ուխտազանց եւ այլն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ած-անցուցանել, դիւրանց, երդմնազանց, ուխտազանց
Տե՛ս նաեւ
Էջ 799, սյունակ 1 Էջ 799
ԱՊԱՏԻԿ (-(ա)պատիկ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է պատ-ել բայի արմատից` -իկ ածանցով. երկպատական բառի մէջ պատիկ-ի փոխարէն առկա է պատական ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքպատիկ, երկպատիկ, եւթնապատիկ, ամենապատիկ, հարիւրապատիկ, յաւգնապատիկ, յոլովապատիկ
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՏ I «արմատ, հաստատ, այլեւ, թերեւս, աղքատ, անքատ, փինատ, որոնց ածանցելի հիմքերը անկախօրէն չեն պահպանուել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ածանցելի հիմքերը անկախօրէն չեն պահպանուել։ Համեմատելի է հ. հնդկ. -ad-, աւ. -əδ-, հուն. -αδ- ածանցների հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմատ, հաստատ, աղքատ, անքատ, փինատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
drsad-
«ժայռ, քար»
հուն.
δειράς, -αδος
«լեռնաշղթա»
հ. հնդկ.
sarád-
«աշուն» աւ. sarəδ-
հուն.
φυγάς, -άδος
«վազող, փախչող, փախստական»
Մատենագիտություն
Greppin 56
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-(Ա)ՏԱԿ «փլատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -tak(a)-
Այս վերջածանցի -տակ բաղադրիչը ծագում է իրան. -tak(a)- ածանցից (*-ta-ka-) եւ հանդիպում է մի շարք իրանական փոխառութիւններում՝ -տակ եւ -ատակ տարբերակներով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտակ, գումարտակ, հրեշտակ, յիշատակ, պարսատակ
Տե՛ս նաեւ
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՐԱՆ (հմմտ. աւթանոց) «անցարան, աւթարան, գործարան, երգարան, լոգարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -a-dan(a)- «-a- հիմքակազմ տարր + dana- «տեղ»»
իրան. -a-dan(a)- ածանցակերպից (-a- հիմքակազմ տարր + dana- «տեղ»)։ հաճախ գիտակցւում է իրանական փոխառութիւններում՝ բաստարան, գանձարան, գոհարան։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անցարան, աւթարան, գործարան, երգարան, լոգարան, բաստարան, գանձարան, գոհարան
Տե՛ս նաեւ