Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 75 / 318
ԶԵՂՁ
I
(-ի, -ից (՞))
«զղջում, խեղճ, խղճալի, ցավալի»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *sel-
«բարեհաճ, մեղմացնել»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե *զհեղձ- կազմությամբ կապ ունենա հնդեւրոպական *sel- «բարեհաճ, մեղմացնել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զղջանալ,
զղջալ,
զղջումն,
անզղջ
ԶԵՂՁ
II
««ահարկու» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է: Արդյոք զեղջ-ի բարբառային ձեւերից չէ՞:
Զուգաբանություններ այլ լեզուներում
բարբառ
զեղջ «չար, տգետ»
բարբառ
զեղջվել «զզվել»
ԶԵՆ
«զոհ»
Փոխառություն
Աղբյուր՝ սողդ. δzyān (wzy'n)
Աղբյուր՝ մ. պ. ziyān
Աղբյուր՝ պ. ziyān
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. սողդ. δzyān (wzy'n), այլեւ մ. պ., պ. ziyān > հայ. զեան «վնաս»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զենուլ,
զենել,
զենումն,
զենլի,
զենագործութիւն,
զենածոյ,
զենարան,
անզեն,
անզենլի,
գառնազեն,
մարդազեն,
մշտազեն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 91
ԶԵՌԱՆԴ
«մետաղի խարամ»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԶԵՍԻՆ
(զետեսիսին, զեալին)
«նա, որ էր»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ (կապակցություն):
ԶԵՍՈՒԲԷՍ
«մի կենդանի»
Ծագումն անհայտ է
ԶԵՐԴԵԽԵԼ
(զերթեխել)
«թողնել, անցնել, զանց առնել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԶԵՐԴՈՒԱԾ
«գինու քաղցուի երեսի փրփուր»
Անստույգ
Եթե լերդուած ձեւի սխալագրություն չէ, ապա կազմված է *զերդել անհայտ բայից՝ -ուած ածանցով:
Տե՛ս նաեւ
ԶԵՐԵՀԻ
«ընթերակա»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։