Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«կապ» որոնման արդյունք՝ 1109 բառահոդված · Էջ 75 / 111
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐ(ՈՒԹԻՒՆ) ««մոլորութիւն» (բբ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ»
Թերեւս կապ ունի հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել» բայի հետ, որ չունի հավաստի ստուգաբանութիւն, եւ որ հակված են կապելու հնդեւրոպական *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ» արմատի հետ, որից բխեցվում է հայ. մորմոք բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարամիտ, մարութիւն, մարդատողական, մարդամարտուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել»
Տե՛ս նաեւ
Էջ 519, սյունակ 1 Էջ 519
ՄԱՑԱՌ (բ. մացակ «արմատ») «մացառ, թփուտ. խիտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mak- «տորորել, ճմլել, սեղմել» (անմիջական նախաձեւ՝ *mak-so-)
Ինչպես ցույց է տալիս մացառ եւ մացակ ձեւերի զուգադրումը, արմատն է մաց. սա կարելի է, թերեւս, համեմատել լատ. maceria «ցանկապատ, կավաշեն պատ» բառի հետ, որ հակված են բխեցնելու հնդեւրոպական *mak- արմատից. այս դեպքում, թերեւս, *mak-so > մաց:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. maceria «ցանկապատ, կավաշեն պատ»
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՂՄԵԽ (մեղմեղ, մեխմեխ) «կեղծավոր, շողոքորթ»
Ստուգաբանություն
Կապ ունի մալել, մեղկ, մեղմ բառերի հետ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 138
Տե՛ս նաեւ
Էջ 522, սյունակ 1 Էջ 522
ՄԵՍՈՒՆ «կապիկ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրս.-թրք. meymūn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 303
Էջ 523, սյունակ 1 Էջ 523
ՄԵՏՈՒՂՔԵԱՆ (մետուղբեան, մետուլփեան) «հրաշափառ, երկնային»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կապ ունի ուղփ-ի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 307
Տե՛ս նաեւ
Էջ 524, սյունակ 1 Էջ 524
ՄԵՐԿ (-ո, ուշ՝ -ի-ա) «մերկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nogw- «մերկ» (անմիջական նախաձեւ՝ *nogw-ro-) արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերկանալ, մերկել, մերկանդամ, մերկապարանոց, սուսերամերկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. нагий
հոլ. nagū
լեհ. nagi «մերկ»
հ. վ. գ. nackut
հ. իռլ. nocht «մերկ»
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 308
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷՍ (մես) «մոտ, կից, սովոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meit- «կապել, միացնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեսիլ, մեսութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mitra- «բարեկամ, ընկեր, դաշնակից»
ավ. mit «կցել, մերձենալ»
հ. պ. Miθra «դիցանուն՝ Միհր»
հուն. mítra «գոտի, գլխակապ»
Էջ 527, սյունակ 1 Էջ 527
ՄԻՆՉ «մինչեւ, երբ, քանի դեռ, այնպես որ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sme -նչ (հմմտ. ի-նչ) մասնիկով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մինչդեռ, մինչեւ, մինչեւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sma «հենց նոր»
հուն. (թես.) μά «բայց»
հուն. μέντοι «իսկապես, հապա, իսկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԻԹԱՐ «մխիթարություն, սփոփանք, մխիթարող»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Չունի հավաստի ստուգաբանություն: Մառը եւ նրա հետեւողությամբ Աճառյանը (ՀԱԲ 3, 328-329) բխեցնում են մի խիթար «մի վախենա, հոգ մի տանիր» կապակցությունից, որ կասկածելի է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխիթարել, մխիթարական, անմխիթար
Մատենագիտություն
ՀԱԲ 328-329
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽԿԻԼ «լխկել, հոտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meuk- «լպրծուն, սահել» (անմիջական նախաձեւ՝ *meuk/g-)
թերեւս կապ ունի հնդեւրոպական *meuk/g- «լպրծուն, սահել» արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. mucor «բորբոս»
կիմ. mign (*mūkino) «ճահիճ»
Տե՛ս նաեւ