Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 75 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 149, սյունակ 1 Էջ 149
ԳԱՆԳ I (գանկ), -ի, -ից (-ունք) «գանգ, գլխի ոսկրամաս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uenk- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *unk-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանգարան, գանգարանութիւն, գանգամաշկ, գանգային, գանգոսկր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vañcati «ծուռ է գնում, շեղվում է»
հ. հնդկ. vaṅkri «կող, կողոսկր»
հ. անգլ. wōh «ծուռ, շրջված»
հ. իռլ. va «անկյուն» (<*uonkō-)
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆԳԱՏ «տրտունջ, բողոք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghan- «բերանը լայն բաց անել, հորանջել» կրկնավոր ձեւ
հ.-ե. արմատ՝ *ghan-u-
արմատից կազմված կրկնավոր ձեւ (կամ, թերեւս, *ghan-u-°)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանգատիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. χαννω, χανυσσω «բաց բերանով խոսել» (ըստ Հեսիքիոսի)
հ. իռլ. gana «բաց անել, չուել, պահանջել, ձգտել, ցանկալ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆԳՈՒՐ «ոլորուն, խուճուճ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ue(n)k- «ծռել, թեքել» (անմիջական նախաձեւ՝ *unk-ur-o-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանգ(ու)րագեղ, գանգրահեր, գանգրաձեւ, քաջագանգուր, թագագանգուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vanka-vānkara- «գետաւոր»
հ. անգլ. wōh «ծուռ, ոլորուն, շրջված»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՁ II «եկեղեցական երգատեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ganj
հայկական գանձ բառի ձեւն ստացած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձարան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 517
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՁԱՒՈՐ (-ի, -աց) «գանձապահ, գանձապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ganjavar
հայ. գանձ-ի ազդեցութեամբ յ-ն ձ-ի փոխուած եւ հայ. -աւոր ածանցի ձեւն ստացած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գանձաւորապետ
Մատենագիտություն
H. AG 126; Աճ. ՀԱԲ 518
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՌՆ (-ին, -անց) «գառ, ոչխարի ձագ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uāren- «խոյ, ոչխար, գառ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գառնենի, գառնութիւն, գառնազգեստ, գառնածին, գառնանալ, գառնադմակ, գառնալեզու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. úrana «խոյ, գառ»
հուն. (φ)αρήν «գառ»
Մատենագիտություն
H. AG 431; Աճ. ՀԱԲ 519
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՍՈՒՐ «սոված, չհագեցած» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uak՛- «ցանկանալ» -ուր ածանցով
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *uak՛- «ցանկանալ» արմատից՝ -ուր ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գասրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vas «ցանկանալ, փափագել»
հուն. κίων «կամովին» (կրետ. φεκών)
խեթ. uek «ցանկանալ, խնդրել, պահանջել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՏԱԿ «հասակ» (բբ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. gadd (թերեւս) «չափ, հասակ»
թերեւս արաբ. gadd «չափ, հասակ» բառից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 520 (կասկածով)
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐ «ցաւ, հիւանդութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. gaδa (Աւելի քիչ հաւանական է) «փչացում, վնաս, աղէտ»
Աղբյուր՝ հ. հնդկ. gada- (Աւելի քիչ հաւանական է) «հիւանդութիւն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։ - Աղայան, ԲՍՀ 51։ Աւելի քիչ հաւանական է համեմատութիւնը ավ. garāna, մ. պ. gar «քոս» եւ հ. հնդկ. gara «մի հիւանդութիւն» բառերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարադրութիւն, աչագար, անգար, անգարութիւն, լեզուագար, լեզուագարիլ, գլխագար, գլխագարութիւն, խելագար, խելագարութիւն, ցաւագար, գարելի, գարած, միջագար, միջագարութիւն
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 51; Աճ. ՀԱԲ 521 (կասկածով)
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐԳԱՓ «ցատկոտումն (ուղտի մասին), սրա ձայնը»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- բնաձայնական արմատից
Պատկերաւոր կազմութիւն՝ խարխափ, կարկափ, սարսափ տիպի՝ թերեւս հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարգափումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 521; Ջահ. ԼՀԳ 73-74