Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դա» որոնման արդյունք՝ 1597 բառահոդված
· Էջ 75 / 160
ԽԼՈՒՐԴ
(-ի, -ից)
«խլուրդ, դաշտամուկ»
Անստույգ
Աղբյուր՝ ասոր. *xulda
«խլուրդ»
Գոհացուցիչ չեն ինչպէս հնդեւրոպական, այնպէս էլ ասորական ծագման վարկածները. առաջին դէպքում ուշադրութեան արժանի է համեմատութիւնը սլաւ. *kroto «խլուրդ» (ռուս. крот) բառի հետ, բայց չի վերականգնւում գոհացուցիչ նախաձեւ. երկրորդ դէպքում համարւում է ասորական փոխառութիւն՝ *xulda* «խլուրդ» (Աճ. ՀԱԲ 2, 374), բայց չի բացատրւում *ր*-ն, ուստի հնարաւոր աղբիւր է համարում ասորական բարբառային մի ձեւ (հմմտ. xaldūdā համիմաստ բառը)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլրդենի,
խլրդնի
Նոր՝
խլրդային
խլրդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
սլաւ.
*kroto «խլուրդ» (ռուս. крот)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 374
Խ(Ղ)ԽԱՅԹ
(-ի, -ից)
«վերքի ուռուցք, բարախ, որդ, ճիճու, հպարտություն, կեղծիք, խարդախություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel-
«խփել, կտրել»
*k > *kh անցմամբ
Բաղադրյալ կազմություն (բարդ բառ)՝ խող- եւ խայթ. առաջինը կարելի է բխեցնել հնդեւրոպական *kel- «խփել, կտրել» արմատից՝ *k > *kh անցմամբ: Հմմտ. խիղ- (խող-): խայթ-ն էլ թերեւս առնված է ավելի լայն առումով (հմմտ. խեթ, խիթ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խ(ղ)խայթիլ,
խղխայթումն,
բազմախ(ղ)խայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
calamitas «վնաս»
լատ.
clades «վնաս, աղետ, խեղություն, խեղանդամություն, հաշմ»
ռուս.
колоть «ծակել»
Տե՛ս նաեւ
ԽՃԵԼ
«խիտ լինել, ճխտել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kʰei-
«կիտել, իրար վրա դարսել»
(անմիջական նախաձեւ՝ *k(u)hi-di-)
Սակայն հնարավոր է կապը խիտ բառի հետ՝ *khidio- > խիճ, խճել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խճող,
խճողել,
խճճողել,
խճղել,
խճողություն,
խճող,
խճողակ,
խճճել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
cāyati «խիտ լցնում է, կիտում է, կուտակում է»
հ. հնդկ.
caya «կույտ, դեզ»
Մատենագիտություն
Ջհաուկյան, ՕԻՄՊԱՅ 114
ԽՆԱՄ
(-ոյ)
«խնամք, հոգատարություն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ken-
«ջանալ, ձգտել, շտապել»
հ.-ե. արմատ՝ *kʷenth-
«տառապել, համբերել, հանդուրժել»
*k > *kh անցումով
Ակնհայտորեն կապված է խնայ- «խնայում» արմատի հետ, որի ծագումը նույնպես անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական արմատներից մեկի հետ` *k>*kh անցումով: Խնամ/խնայ արմատների մ/յ հերթագայությունը ցույց է տալիս հայերենից տարբեր աղբյուր:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնամել,
խնամոտ,
խնամարկել,
խնամատարություն,
խնամակալ,
խնամագութ,
խնամած,
խնամի,
խնամունի,
խնամություն,
խնամենալ,
խնամեխոս,
բարեխնամություն,
բազմախնամ,
ժողովրդախնամ,
նախախնամություն,
վերնախնամ
Տե՛ս նաեւ
ԽՆԴԱԿԵԼ
«նեղել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԽՆԴԻՐ
(-ոյ)
(բրբ. խնդիլ «ուզել»)
«որոնում, վեճի առարկա, քննություն, պահանջ, խնդիրք, խնդրվող բան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ken-
«ջանալ, ձգտել, շտապել»
հ.-ե. արմատ՝ *ken-
«քերել, քերթել, տրորել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդրել,
խնդրակ,
խնդրական,
խնդրություն,
խնդրված,
վրեժխնդիր,
լրախնդիր,
իմաստ(ն)ախնդիր,
զուգախնդիր,
համառոտախնդիր,
մամռախնդիր,
մարդախնդիր,
պատճառախնդիր,
ջրխնդիր
Նոր՝
խնդրագիր, խնդրամատույց, խնդրարկու, խնդրատու, արկածախնդիր, բծախնդիր
խնդրագիր, խնդրամատույց, խնդրարկու, խնդրատու, արկածախնդիր, բծախնդիր
ԽՆՁՈՂԵԼ
(խնձղա՞լ)
«ուրախանալ, հրճվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khend-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *khendio-)
-ող վերջածանցով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խինդ, խինձ
մ. պ.
xandītan «խնդալ»
ԽՆՉԵԼ
(խնջել «խնչել, քիթը մաքրել»)
«խորդալ (խոզի մասին)»
Բնաձայն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 381
ԽՆՈՒԼ
(կտր. խից-)
«խցանել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *khi-n-)
*(s)kel-(-t/d)- «կտրել, անջատել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σχάω «կտրել, անջատել, դադարեցնել»
հ. իռլ.
skeina «թեթեւ վիրավորել»
Տե՛ս նաեւ
ԽՆՋՈՅՔ(-Ք)
((խնճոյ(-ք)), -ի, -ից)
«ուրախության սեղան, հանդիսավոր հացկերույթ, խրախճանք, հանդիսականների բազմություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khendh-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *khendhi-o-)
Աբաեւը (Абаев, ИЭСОЯ 265) եւ Հ. Բեյլին (Bailey, DKS 483) համեմատում են օս. xyncyn «հյուրասիրել, պատվել» բայի հետ՝ համարելով իրանական փոխառություն, բայց նրանց անծանոթ է հայ-իրանական *k(h)endh- «խնդալ» զուգաբանությունը (տե՛ս խինդ)։ Աբաեւը խնջոյ-ք-ը բխեցնում է ալաներենից։ Օսերեն բայը Աբաեւը համարում է նույնական xyncyn «հաշվել, համարել» բայի հետ, իսկ Բեյլին աղբյուր է համարում *haik-/*hik- «հագեցնել, կշտացնել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճոյական,
բազմախնճոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խինդ, խինձ (խնձիղ)
մ. պ.
xandītan
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։