Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված · Էջ 75 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՐԱՊԱՆ (-ի, -աց) ««հագուստի վզամաս, օձիք, հագուստի եզրամաս, ուսանոց» (ուշ` «գրպան»)»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ մ. պ. grēvpan (հավանաբար)
Աղբյուր՝ պ. girēbān (հավանաբար)
Գրպանակ ձեւը հավանաբար ինքնուրույն փոխառություն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրպանակ, գրպանահատ, գրպանել, ծոցագրպան
Մատենագիտություն
H. AG 132; Աճ. ՀԱԲ 602
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՍՏ I (-ու) «անասուն, կենդանի, բեռնելի կամ հեծնելի կենդանի՝ էշ, ձի, ջորի, անասնամիտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաստական, գրաստավար, ձիագրաստ, ջորեգրաստ
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՍՏ II «խաչին հագցված քող» կամ «խաչի մի մաս (թեւ՞)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Առաջին նշանակութեան դեպքում, թերեւս, պետք է կապել գրաստ (գրատ) «պատմուճան, վերարկու» բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՍ (գրատ, դրաստ, դրատ, դրաւտ) ««պատմուճան, վերարկու» (նաեւ «քող՞»)»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer-k- «փակել, ծածկել, պաշտպանել»
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծնել»
Հնարավո՞ր է արդյոք բխեցնել հնդեւրոպական *uer- *uer-k- «փակել, ծածկել, պաշտպանել» (հմմտ. լիտվ. verti «քելել», լատվ. vert «քելել, կարել») կամ *uer- «պտտել, ծնել») արմատներից որեւէ մեկից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. verti «քելել»
լատվ. vert «քելել, կարել»
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԳՄԻԼ (*գրգիմ- կամ *գրգում-) «կծկվել, կարկամել (ծերութիւնից)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» կրկնավոր կամ աճականով կազմություն
Արդյոք կրկնավոր կամ աճականով կազմութիւն չէ՞ հնդեւրոպական *uer- «պտտել, ծռել» արմատից։
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԳՏԵԼ (կրկտել) «կրճտացնել, սառոյց ծամելու ձայն արձակել»
Բնաձայն
Բնաձայն կազմութիւն։
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐԵԱՅ (գրէ, գռէ) «կռունկ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ»
բնաձայնական կազմություն` անկախ բնույթի, կամ հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատից: Հազիվ թե, փոխառություն լինի հուն. γερανος կամ γερην «կռունկ» (ըստ Հեսիքիոսի բառարանի) բառերից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γερανος «կռունկ»
հուն. γερην «կռունկ»
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐՈՀ (-ի, -ից) «ժողովուրդ, ազգ, բազմություն, ամբոխ, բանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. grōh
Աղբյուր՝ պ. gurōh
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. grōh, պ. gurōh:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրոհել, աղքատագրոհիկ
Մատենագիտություն
H. AG 132; Աճ. ՀԱԲ 606
Էջ 177, սյունակ 1 Էջ 177
ԳՐՈՒԱՆ -ի, -աց (գրտաան) «արմտիքի մի չափ` մի քանի գրիվ», սխալմամբ` «ծածկույթ, մահիճ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. grīwān
Փոխառություն իրանական աղբյուրից` grīwān (*griw-ի հոգնակին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրուանել
Տե՛ս նաեւ
Էջ 179, սյունակ 1 Էջ 179
ԴԱԲՐԱՆ (տապրան) «աստղաբույլ Ցուլի համաստեղության մեջ» (աստղագիտություն)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. dabrān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 609