Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔՆՅԱՏԵԼ
«քծնել, շողոքորթել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ՔՆՑԵԼ
«զուգել, հողակոշտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ՔՆՓՈՒՇ
«ձիու գավակը ծածկելու շոր, փող, ծածկոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kūnpūš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584
ՔՆՔՈՒՄՆ
«անպարկեշտ ծիծաղ կամ շարժուձեւ»
Ստուգաբանություն (անստույգ)
կապ ունենա քեքումն, քքուիլ եւ քուք բառերի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584
ՔՆՔՈՒՇ
(քնքոյշ)
(-ի, -աց)
«շփացած, երես առած, նուրբ, քնքուշ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քնքշալ,
քնքշանալ,
քնքշական
ՔՇԵԼ
«վանել, հեռացնել, քշել»
Ստուգաբանություն (բնաձայն)
Աճառյանը (ՀԱԲ 4, 584) համարում է բնաձայնական բառ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584
ՔՇՈՒԹ
(քշուշ, քշուս, քշութբ, քըշուդդ, շբութբ, աքշուշ)
«գայլխոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. kušūt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 584-485
ՔՇՓԵԼ
«սաստել, նախատել, կշտամբել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 585) կասկածով համարում է կովկասյան փոխառություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 585
ՔՈԲ
«կաթսա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kūp
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485
ՔՈՄԵԼ
«աղըլ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։ Աճառյանը (ՀԱԲ 4, 586) նշում է, որ թրք. ayel նշանակում է «փարախ»։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 586
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։