Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 74 / 448
ԳԵՐԴԱՍՏԱՆ
(-ի, -աց)
«ծառաների եւ գերիների ամբողջութիւն, ինչք, կալուածք, ընտանիք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher-
«ցանկապատել»
(անմիջական նախաձեւ՝ *gher-dh-)
-(ա)ստան ածանցով
իրանական միջնորդութեամբ՝ արմատից։ (սխալ ստուգաբանութեամբ՝ գերդաստուռն)։ (իրանական միջնորդութեան վարկածը հեղինակինն է) :
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերդաստակական,
գերդաստանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
փռյուգ.
gordum «քաղաք»
հուն.
κορθίς «կոյտ. բազմութիւն»
գոթ.
gards «տուն»
հ. անգլ.
geard «բակ»
հ. սաքս.
gard «բնակարան» (հզն.)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 541
ԳԵՐԵԶՄԱՆ
(-ի, -աց)
«գերեզման, շիրիմ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. garō dəmāna
(թերեւս)
«գովեստի տուն (իմա՛ «արքայութիւն»)»
Աղբյուր՝ մ. պ. garōtmān
(թերեւս)
«երկինք»
Աղբյուր՝ պ. garizmān
(թերեւս)
«երկինք»
Աղբյուր՝ պ. garazmān
(թերեւս)
«երկինք»
աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերեզմանատուն,
գերեզմանակրկիտ,
գերեզմանահատ,
գերեզմանատեղի,
գերեզմանաւրինէք,
գերեզմանափոր,
գերեզմանաքար,
գերեզմանոց,
գերեզմանային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 542
ԳԵՐԾ
«ածիլված»
(ԲՀ՝ «գաւ»)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uer-
«պատռել, ճղել»
(անմիջական նախաձեւ՝ *uerd-s-)
s-ընդլայնում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերծանել,
գերծել,
գերծումն,
գլխագերծ,
գլխագերծութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
веред «վերք»
պրուս.
redo «ակոս»
շվեդ. բրբ.
rota «փորփրել»
Մատենագիտություն
Pok. IEW 1163;
Ջահ. ՀԼՊ 156
ԳԵՐՄԱԿ
«նուրբ ալյուր, նուրբ փոշի, սպիտակ ալյուրով հաց, սպիտակամարմին, (բրբ.) մանր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gher-
«շփել, տրորել»
(անմիջական նախաձեւ՝ *gher-mo-)
-ակ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերմակել,
գերմականալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χερμας «խճաբար, քար»
հուն.
χεραδος «խիճ, մանր քարեր»
լատ.
furfur «կճեպ»
լիտվ.
gurti «փշրվել»
լիտվ.
gurus «փխրուն»
Մատենագիտություն
Ջահ. None
ԳԵՐՄԱՍՏ
-ի
(գերամաստի)
«ամրափայտ մի ծառ»
Անստույգ (թերեւս)
հայերեն բարբառային կազմություն՝ գարմիր մասրի (կարմիր մասուրի) կամ գիլի մասրի կապակցությունից. թյուրք. germešid ձեւը հավանաբար բնիկ չէ (թյուրքական այլ լեզուներում զուգահեռներ չունի)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546
ԳԵՐՓԵԼ
(գերբել)
«կորզել, շորթել, կողոպտել, քայքայել, ավերել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer-
«կողոպտել»
(անմիջական նախաձեւ՝ *uerp(h)-)
<*uer- «գտնել, վերցնել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերփանք,
գերփումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. ռուս.
воропъ «հարձակում, կողոպտում»
հ. ռուս.
наворопъ «հարձակում, կողոպտում»
հ. սլ.
наворапъ «կողոպուտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546
ԳԶԱԹ
-ու
«բուրդ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. gezzeθā
Աղբյուր՝ եբր. gizzat
Աղբյուր՝ ակկադ. gizzatu
Փոխառություն սեմական աղբյուրից։
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 480
ԳԶԵՌԵԼ
«շորթել, կորզել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ueg'h-
«շարժել, քաշել, տանել»
Աղբյուր՝ թաթվ. gza-
(հազիվ թե)
«ճանապարհ»
որեւէ կապ կա հնդեւրոպական *ueg'h- «շարժել, քաշել, տանել» արմատի հետ, որ պիտի տար *գեզ եւ նորից, թերեւս, հայերենի միջնորդությամբ, փոխառված է թաթվ. gza- «ճանապարհ» բառը։
ԳԶՄԱԶ
(գզմազին, գզմաստ, գոզմազիճ, գոզմոս)
(գզմազին, գզմաստ, գոզմազիճ, գոզմոս)
«մոշ, կարմրան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gazmāzak
Աղբյուր՝ պ. gazmāzu
Աղբյուր՝ պ. gazmāzik
որի արմատն է gaz (այստեղից է գազ «մոշ, կարմրան». տե՛ս):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 548
Տե՛ս նաեւ
ԳԶՐՈՑ
«սնդուկ, արկղ, տուփ»
Անստույգ (թերեւս)
Բաղադրութիւն՝ գզրոցիկ: Բաղկացած է գզր- արմատից, որ թերեւս կապ ունի գզիր «սեզ, կնիւն, պրտու՝ կողով կամ խսիր հիւսելու համար» բառի հետ, եւ -ոց ածանցից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզրոցիկ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։