Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 74 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 281, սյունակ 1 Էջ 281
ԺԻՐԱԲԱՂ «մի բույս» (բուսաբանական)
Ստուգաբանություն (թերեւս)
նույնը ժիրակ-ի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 282, սյունակ 1 Էջ 282
ԺՄԻՐԱԿ «մի դեղաբույս՝ Cassia Fistula L.»
Ծագումն անհայտ է (՞)
իրանակա՞նն
Էջ 282, սյունակ 1 Էջ 282
ԺՊԻՏ (ժմիտ, ժմբիտ) «քմծիծաղ, ժպիտ»
Ծագումն անհայտ է
Նմանությունը հնդեւրոպական *gʷhemb- «ուրախ ցատկոտել» արմատի հետ պատահական պետք է համարել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժպտիլ, ժմտիլ, ժմբտիլ, ժպտումն, ժպտական, բարեժպիտ
Նոր՝
ժպտալից, ժպտուն
Էջ 282, սյունակ 1 Էջ 282
ԺՌՊՈՒՂ (-ու) (ժռայի՞ղ) «երգեցիկ մի թռչուն»
Ծագումն անհայտ է
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
Ի (հի-), սեռ. է՞ր, տր. ի՞մ, հյց. զի՞, բցռ. յիմէ՞ (զմէ՞, առ իմէ՞), գրծ. ի՞ւ «ինչ, մի բան»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *kʷi-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմն, ինչ, իր իք, հիբար, հիպես, հիզան, հիկեն, անի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kém «ով»
հ. հնդկ. -ki- «ոք»
հ. հնդկ. cid «էլ, իսկ, նույնիսկ»
հուն. τίς «ով»
լատ. quid «ինչու, ինչ, ով, որ»
խեթ. kuiš «ով, որ»
Մատենագիտություն
H. AG 450; Աճ. ՀԱԲ 235
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
ԻԲՐԱՄԵՆ (ԲՀ) (-ու (դա(մ)բրէոմին, դաբարամինայն, դաբրէոմին՝ ԲՀ)) «Գիրք մնացորդաց»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. dibrē-yomīn «Գիրք մնացորդաց»
Աղբյուր՝ եբր. dibrē-hayāmīm «Գիրք մնացորդաց»
«Գիրք մնացորդաց» անվան աղավաղված տառադարձությունը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 237
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
ԻԴԱՄԵԴ «մի չար դեւ»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 283, սյունակ 1 Էջ 283
ԻԴՈՍ I «հռոմեական տոմարի մեջ մարտ, մայիս, հուլիս եւ հոկտեմբեր ամիսների 15-ը եւ մյուս ամիսների 13-ը»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *είδος < լատ. idus
Մատենագիտություն
H. AG 350; Աճ. ՀԱԲ 238
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԴՈՐՈՍ «մի կենդանի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Հավանական փոխառություն հունարենից:
Էջ 284, սյունակ 1 Էջ 284
ԻԼՈՒԼ «եբրայական տոմարի մեջ 6-րդ ամիս»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. īlūl
Աղբյուր՝ եբր. əlūl
Մատենագիտություն
H. AG 304; Աճ. ՀԱԲ 239