Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 74 / 318
ԶԱՄԲԻԿ
«էգ ձի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս իրանական ծագման բառ
ԶԱՇԱՊԱԿ
(զազաւակ, զազաւ)
«լիրբ, անառակ (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Ճիշտ իմաստը եւ ծագումն անհայտ են:
ԶԱՌՆԱԲ
«անճիտան, հայ խունկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. zarnab
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 81
ԶԱՐԱԶՈՒՔ
«մի ծաղիկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. zar
(թերեւս)
«ոսկի»
պ. zar «ոսկի» եւ հայ զուգ > բ. զուք:
ԶԱՐՁՈՐՄԻ
««արյամբ լի» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
ԶԱՐՏԱԿ
I
«մախաղ, պարկ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
ԶԱՒԵԼԱՅ
«ամեհի, անփորձ, խամ» կամ «լծընկեց, անհնազանդ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։ Փոխառություն ինչ-որ աղբյուրից, բայց բուն աղբյուրն անհայտ է։
ԶԲԱՒՍ-
(զբուս-, սբաւս-, սբուս-)
«ժամանակի անցկացում խոսակցությամբ (զրույցով) կամ մի այլ բանով, մտքի զբաղմունք, զբաղմունք, հոգս, մտմտուք, տագնապ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bhā-
«խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *bhā-u-k-)
Կազմված է զ- նախդիր-նախածանցով՝ բաւս- արմատից: Եթե սրա նախնական իմաստն է «խոսակցություն, զրույց», որից զարգացել են մնացած իմաստները, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *bhā-u-k-` *bhā- «խոսել» արմատից, որտեղից են հայ. բան, բառ, բայ, բաւ, (բայ), բանկն «առասպել», այլեւ հուն. փղմի (ղոր. փամի ) «ասել», լատ. for, fārē «խոսել», ռուս. բայատ «խոսել, պատմել», բասնյա «առակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զբաւսնուլ,
զբաւսանք,
զբաւսուցիկ,
անզբաւս,
բռնազբաւսել,
բռնազբաւսութիւն,
մեծազբաւս
Նոր՝
զբօսաշրջիկ, զբօսավայր, զբօսարան
զբօսաշրջիկ, զբօսավայր, զբօսարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φήμη (դոր. φάμα) «ասել»
լատ.
for, fārē «խոսել»
ռուս.
баять «խոսել, պատմել»
ռուս.
басня «առակ»
Մատենագիտություն
Ջահ. None
ԶԵՂԽ
(զեղ-, զեխ-, ուշ՝ զիղխ)
«խախուտ, անհաստատ, սահուն, շվայտ, ցոփ, անառակ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *pel-
«թափահարել, տատանել, դողալ»
Ծագումն անհայտ է (ենթաշերտային բա՞ռ): Հազիվ թե զ-հեղխ կազմությամբ կապ ունենա *pel- «թափահարել, տատանել, դողալ» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զեղխագործութիւն,
զեղխութիւն,
զեղխիլ,
զեղխանալ,
զեղխաբարոյութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παλλω «թափահարել, ցնցել»
հուն.
παλαχη «վիճակ» (Հեսիք)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։