Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓԱՐԱԽ
(-ի)
«փարախ, գոմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Աճառյանը (ՀԱԲ 4, 485) համարում է կովկասյան փոխառություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 485
ՓԱՐԱՏ-
«անջատ, առանձնացված»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. pərat
Աճառյանը (ՀԱԲ 4, 486-487) համարում է փոխառություն ասորական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փարատել,
փարատեցուցանել,
մշտափարատ,
փարատումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 486-487
ՓԵՂԱՄԲԱՐ
«իսլամական կրոնի մարգարե, Մուհամեդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. peyγāmbar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494-495
ՓԵՃՈԵԼ
«խոտը փրցնելով քաղել, պոկոտել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 4, 495-496) համարում է ճապոտել (ճեպոտել, ճպտել) (< ճապոտ «ճանկ, ճիրան») հոմանիշի դրափոխված ձեւը:
Մատենագիտություն
ՀԱԲ 495-496
ՓԻՃԻ
«մի տեսակ ծառ, մայրի»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրացական
Աճառյանը (ՀԱԲ 4, 504) համարում է վրացական փոխառություն, սակայն կապ է տեսնում հայ. փիճի, նոճի եւ սոճի բուսանունների կառուցվածքների միջեւ՝ նկատի ունենալով -ճի վերջածանցը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
ՓՈՂԱՀԱՐՑԵԱԼ
«համեմատեալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՓՈՃՈԿ
-ի, -աց
«կեղեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը (ՀԱԲ 4, 515) համարում է կճեպ եւ խեճեպ հոմանիշների դրափոխութիւնը (հմմտ. ճեպոտել > փեճոտել)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փճոք,
փեճեկ,
փեճոկել,
փոճոկել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 515
ՓՍՍԱԼ
««համրանալ, դանդաղ շարժվել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հիշեցնում է բնաձայնական կազմութիւն
ՔԱՂԹԱՐՄԵԼ
««համասիրել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։