Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եղ» որոնման արդյունք՝ 1998 բառահոդված
· Էջ 74 / 200
ԼԵՂԱԿ
-ի, -աց
(լելղակ)
«մշկան եղինջ, նիլ, լեղակենի, սրանից ստացվող կապույտ ներկանյութ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *lēlak
Աղբյուր՝ պրբ. *lēlak
Բաղադրութիւն (նոր)՝ լեղակենի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղակենի
Մատենագիտություն
H. ZDMG 1881, 660;
Աճ. ՀԱԲ 274
ԼԵՂԱՆԳ
«մի ուտելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. lālang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
ԼԵՂ(Ի)
(ի)
(ղեղի)
«մաղձ, լեղի, դառը»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւններ՝ լեղահամ (լեղեհամ), լեղախառն, լեղութիւն. ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղահամ,
լեղեհամ,
լեղախառն,
լեղութիւն,
ղեղաման,
ղեղաւոր,
մեծալեղի
ԼԵՂԻՆՋ
«լեղակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. lila(n)ĵ < պ. līlang
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275
ԼԵՂՈՒԼ
«ջրով հարել, ջրի մեջ հարելով հալեցնել»
(բրբ)
Ստուգաբանություն
ԼԵՂՏ
«փիրտ, մրուր, աղտ, կեղտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *kel- «լուսավոր եւ մթին բիծ, գորշ, սեւ» արմատի հետ (*klel-d-°):
ԼԵՍՈՒԼ
(ուշ՝ լոսել)
«մանրել, փշրել, փոշիացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *klek-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)kel-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *klek-` *(s)kel- «կտրել» արմատից (*kel- «խփել» եւ *kel- «ծակել» արմատների կողքին)։ Աճառյանը բխեցնում է *kleik- «սեղմել, ճնշել, ճզմել» արմատից՝ ենթադրելով զուգահեռ *klek- ձեւ։ Հնչյունապես եւ իմաստով անհավանական է կապը հնդեւրոպական *lēk-/*lak- «պատռել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեսած,
լեսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 276
Տե՛ս նաեւ
ԼԵՐԴԵԱԼ
«լքեալ կամ ձանձրացեալ»
Բնիկ հնդեւրոպական
Վերջինիս նոր հրատարակության մեջ ուղղված է լեղեալ, որը նույնացված է լեբեալ ձեւի հետ. այսպիսով առկա է լեբիլ բայի դերբայաձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277
ԼԵՐԿ
(ղերկ, լեկ)
«լերկ, անմազ, մերկ, ոչ ձայնեղ, խուլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lerg-
«հարթ, ողորկ, լպրծուն, սահուն»
Այս իմաստով գրված է նաեւ դերկ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լերկամորթ,
լերկութիւն,
լերկանալ,
լերկամարմին
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
lergg «զառիվայր, ուղի, հարթություն»
հ. իռլ.
lorc «հետք»
մ. իռլ.
lorgg «հետք»
հայ.
ողորկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277;
Աճ. ՀԱԲ 556;
Pok. IEW 679
ԼԵՖ
«շեղ, զառիվայր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leph-
«թույլ կախվել»
(անմիջական նախաձեւ՝ *leb/p-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական *leph-` *leb/p- «թույլ կախվել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
lābēs «իջվածք, փլվածք, անկում»
նորվ.
lapa «թույլ կախվել»
շվեդ. բրբ.
labba «կախվել»
հ. վ. գ.
lappe «կախված բան»
մ. վ. գ.
lappe «կախված բան»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։