Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դա» որոնման արդյունք՝ 1597 բառահոդված
· Էջ 74 / 160
ԽԵՂԴ
II
(-ի, -ից)
(խիղդ)
«խեղդում, խեղդելու բռն»
Բնիկ հնդեւրոպական
Ծագմամբ կապված է հեղձ արմատի հետ: Հազիվ թե կապ ունենա *(s)kel- «չորացնել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեղդել,
խեղդամահ,
խեղդան,
խեղդարկել,
խեղդելիք,
խեղդումն,
ձիւնախեղդ,
բբախեղդ,
լարախեղդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκέλλω «չորացնել»
հուն.
σκληρός «չոր, կոշտ, ծանր, մռայլ»
գ.
helleg «հոգնած, ծարավից ուժասպառ»
Մատենագիտություն
Ջահուկյան, ՕԻԴՊԱՅ 112
ԽԵՂՃ
(խեղտ)
«ձեւ, տեսք, կազմ, կատարելություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kelg-
«ոլորվել, գալարվել, նենգություն, կեղծիք»
(անմիջական նախաձեւ՝ *khelg-)
բխում է *kelg- «ոլորվել, գալարվել, նենգություն, կեղծիք» արմատի *khelg- տարբերակից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տխեղճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
celg «նենգություն, խորամանկություն, դավաճանություն»
հ. անգլ.
hylc «ծռում, ոլորք»
լեհ.
chołgacsię «սողալ, սահել, քարշ գալ»
Տե՛ս նաեւ
ԽԵՐ
II
(խէր)
«մի ուտելիք (դա՞լ)»
Ծագումն անհայտ է
ԽԶԵԼ
(խուզ)
«պոկել, կտրել, խուզել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kēu-
«կտրել, անջատել, քերել, փորփրել, քչփորել»
(անմիջական նախաձեւ՝ *khu-gh-)
ձայնդարձային ձեւ
որտեղից նաեւ` խուզել ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խզումն,
խզելի,
խզտել,
խզրատել
Տե՛ս նաեւ
ԽԵՐԱՆԴԵՄ
«բարեմիտ, բարեխոհ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. խեր
(Թերեւս)
«բարիք»
Աղբյուր՝ մ. պ. անդեմ
(Թերեւս)
«-միտ (միտք)»
դիտված է որպես յուրատեսակ երկտարր (հիբրիդային) կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
ԽԵՐՊՈՒԵ
«հիլ, փոքր կակուլա, փոքր կարդամոն»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xīrbūyü < արաբ. xirbavva
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362-363
ԽԻՆԴ
(-ի)
«ուրախություն, խնդում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k(h)endh-
«խնդալ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդալ,
խնդացուցանել,
խնդալից,
խնդանք,
խնդակոր,
խնդամոլ,
խնդամոլի,
մոլախինդ,
մոլեխինդ
Նոր՝
չարախինդ, չարախնդություն
չարախինդ, չարախնդություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
xandētan «խնդալ»
մ. պ.
xandak «ժպիտ» (հայ-իրանական զուգաբանություն)
Մատենագիտություն
H. IF. Anz. 48;
Աճ. ՀԱԲ 367
ԽԻՆՃ
«հրճվանք, ցնծություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *khendh-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *khendhio-)
Բնիկ հնդեւրոպական` *khendhio- > խնճ- > խինճ` *khendh- «խնդալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճաւոր,
խնճոտոր,
խնճիղ,
խնճղալ,
խնճղալից,
խնճղանք,
խնճաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
xandētan «խնդալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 380
ԽԻՆՁ
I
«գոգ, խորշ, անկյուն, ծոց. ծալք», խինձ «արգանդախորշ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kei-d/t-
«ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *khintio-, *khindio-)
տարբերակային ձեւերից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
chitti- «ճեղքում»
հնդկ.
chidrá «ճեղք, անցք»
լատ.
scindō «ճեղքել»
լատ.
scissiō «ճեղքում»
կիմր.
cwis «ակոս» (<*kēidtā)
հ. իսլ.
hīt «կաշեպարկ»
ԽԻՒՍ
(-ոյ, ուղ` նաեւ -ի, -ից)
«խյուս, լույծ ուտելիք, նորածին ցորենի միջի հյութ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'euk'-
*k > *kh անցմամբ զուգահեռ ունի հուն. κυπαω «խառնել, պղտորել» բառի հետ, որ ենթադրում է *k'euk'- հնդեւրոպական արմատ. սակայն հուն. բառի համեմատությունը լիտվ. šáukštas «գդալ», šíùkšmes «աղբ» բառերի հետ համարվում է անհավաստի:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κυπαω «խառնել, պղտորել»
լիտվ.
šáukštas «գդալ»
լիտվ.
šíùkšmes «աղբ»
Մատենագիտություն
Pok. IEW 597
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։