Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3436 բառահոդված
· Էջ 74 / 344
ԳՈՒՍԱՆ
(-ի, -աց)
«երաժիշտ, թմբկահար կին, կատակերգու, միմոս», նոր՝ «աշուղ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *gōsān
Աղբյուր՝ պրթ. gōsān (gws'n)
Աղբյուր՝ պ. kōsān (kūsān)
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gōsān։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուսանական,
գուսանամոլ,
գուսանութիւն,
կատակագուսան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 598;
Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 32-33
ԳՈՒՏԻ
(բրբ. կուտիկ)
«գլխարկ, գդակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *gudik
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *gudik: Հմմտ. նաեւ վրաց. (< իրան.) kudi «գլխարկ, գտակ» (Ջահուկյան):
Զուգաբանություններ այլ լեզուներում
բելուջ.
gud «հագուստ» (իրան. gaud «ծածկել» արմատից)
Մատենագիտություն
Գ. Ասատրյան, «Իրան-Նամե» 42
Տե՛ս նաեւ
ԳՈՀՃ
(-ի, -աց, -ից)
(գոռհ, գոհի, գոեխ)
«փողոց, բանուկ ճանապարհ, հրապարակ, քաղաքամեջ, աղբ, ցեխ, գյուղ», գռեահ «ռամիկ»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար կապ չունի (իրանական միջնորդությամբ) հ. հնդկ. grha- «տուն, բնակարան», հ. պ. gard «ծառա» (որպես *«տնային») բառերի հետ, որոնք գալիս են *gherdh- «ցանկապատել, պատել» արմատից եւ որից (իրանական միջնորդությա՞մբ) ծագում է գերդաստան բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գռեհիկ,
գռեհի-ք
Նոր՝
գռեհկութիւն, գռեհկաբար
գռեհկութիւն, գռեհկաբար
ԳՈՁԻ
(կոզի)
«մի բույս` դոճիկ, օձի սինձ, կատվի կոծունք»
Անստույգ (թերեւս)
գոուզ «գռուզ» կամ «ընկույզի միջուկ» բառից կազմված
ԳՈՌՈԶ
I
(բրբ. *գոռոճ < կոռոճ)
«գանգուր, գանգրահեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer-
«պտտել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *u(ē)rong'h)
*r > n - սաստկական անցմամբ
հ.-ե. արմատ՝ *uer-g'h-
«պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել»
աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *u(ē)rong'h (> գոռոճ > գոռոզ *r > n - սաստկական անցմամբ) *uer- «պտտել, ծռել» (աճականով` *uer-g'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել») արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
wrengan «ոլորել, սեղմել»
հ. իսլ.
rangr
հ. շվեդ.
wranger «ծուռ, շրջված»
դան.
wringle «ոլորել»
Մատենագիտություն
Ջահ. None
ԳՈՌՈԶ
II
«ընկույզի միջուկ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uer-
«պտտել, ոլորել»
իմաստային այլ զարգացմամբ (՞), ինչպես նախորդը
ԳՐԱՀԱՄ
«համեստ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԳՐԱՄԱՏԻԿՈՍ
(-ի, -աց)
(գրամարտիկ, գրամարտիկոս, դրամատիկոս)
«քերական, քերթող, գրամատիկոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γραμματικός
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 602
ԳՐԱՄԱՐ
«ծանրության փոքր մի չափ, գրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γραμμάριον
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 602
ԳՐԱՄԻԿ
(գրամփիկ)
«գծագրիչ» կամ «գրագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γραμματικός
(բուն աղբյուրը չի նշում)
«գծագրիչ, գծագրող»
Աղբյուր՝ հուն. γράφικος
(բուն աղբյուրը չի նշում)
«գծագիր»
Աճառյանը (ՀԱԲ 1, 602) կասկածով դնում է հուն. γράφω բառից եւ իմաստը կասկածով սահմանում «սառն, հոգեզվարճ՞»
Մատենագիտություն
Ջահ. None;
Աճ. ՀԱԲ 602
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։