Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 74 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՐՈՅՆ (անագորոն, անագորուն, անագորովն) «անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՒՄ «մի տեսակ օդ կամ քամի»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *an- «շնչել, շունչ, հողմ, քամի»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *an- «շնչել, շունչ, հողմ, քամի» արմատի հետ:
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԶԱՐՄ «անգութ, վայրենի»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. anāzarm-
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անազարմաբար, անազարմապէս
Մատենագիտություն
H. AG 96; Աճ. ՀԱԲ 178
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱԹԵՄԱՅ (անաթեմայ) «բանադրանք, նզովք, անեծք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀνάθεμα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱԼՈՒԹ «ընձուղտ» (ըստ ս. գրքի հուն. բնագրի), «եղնիկ» (ըստ Համշենի բրբ.), «մի բույս»
Փոխառություն
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱԿԻՒՂ «մի կարճ պարեգոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ἀναχυλος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԱՅՏ «գարշ կամ աղտեղի» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 1, 179) ուղղում է անաղարտ, բայց Ամալյանը (ԲՀ 347) ժխտում է՝ ենթադրելով անուղղայ բանի սխալագրություն՝ ըստ սրա որոշ բացատրությունների՝ («անզեղջ, կամ գարշ, կամ անհաւան կամ աղտեղի»)
Մատենագիտություն
ՀԱԲ 179; ԲՀ 347
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԱՓ «եկեղեցական մի հագուստ (աղարողոն) կամ հագուստի պարագա»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ἀνάλαβος (թերեւս)
Աղբյուր՝ հուն. ἀναβολαιον (թերեւս)
ἀναβολαιον > աղարողոն՝ աղավաղմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԿ «անժույժ, թույլ, անարի» (բբ.)
Անստույգ (թերեւս)
աղկաղկ բառի ոչ կրկնավոր հիմքն է՝ ան- նախամասնիկով, որ այստեղ ունի ուժեղացնող իմաստ
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՄԵՍԻՏՈՆ «ծիրանի»
Փոխառություն
Աղբյուր՝ հունարեն ἀνα- (բուն փոխառու ձեւը չի հավաստված)
Աղբյուր՝ հունարեն μέσιτ-ոն (բուն փոխառու ձեւը չի հավաստված)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179