Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՔԱՆԱՍԱՐ
(-ի, -աց)
(«°»)
«(գործածվել է իբրեւ արաբական վայրի կենդանիների մակդիր)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ուշ բառ է
ՔԱՆԴ-
«քանդակում, քանդակելը, քարի փորագրություն, քանդում, ավերում»
Ստուգաբանություն ()
Կապ ունի քանդակ բառի հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քանդել,
քանդված,
քանդքանդել
Տե՛ս նաեւ
ՔԱՆԴԱԿ
(-ի, -աց)
«քարի վրա փորագրություն, քանդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. kandan
Իրանական փոխառություն է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 551-552
ՔԱՆԴՈՒԿ
«կավե կարաս (ցորեն պահելու)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kandūk
Մատենագիտություն
H. AG 256;
Աճ. ՀԱԲ 552
ՔԱՆՈՆԻԿՈՆ
(քանոնական)
«ուղիղ գիծ (քանոնով քաշված)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κανονικόν
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 552
ՔԱՆՈՒՆ
«մահճակալի կամ գահույքի սյուններ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ ասորական kanūnta
Կապված է կանոն (<հուն. κανων) բառի հետ, բայց, ըստ երեւույթին, փոխառվել է իրանական կամ ասորական աղբյուրից (հմմտ. ասոր. kanūnta)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 552
ՔԱՆՑ
«պատառոտել, բզկտել, քաշկռտել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քանցել,
քանցանք,
ոսկրաբանց
ՔԱՆՔԱՐ
(-n, -ի, -աց)
«մի կշռաչափ՝ 333 գրամ, շնորհ, օժտվածություն, տաղանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. kakkarā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քանքարավոր,
քանքարագերծել,
երկաքանքար
Մատենագիտություն
H. AG 319;
Աճ. ՀԱԲ 553
ՔԱՇ
I
«մեջք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kaš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
ՔԱՇ
III
«մի տեսակ քար, նեֆրիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. qaš tašǝ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։