Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 73 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐԻՎԻ «մի ծառ»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐՈՒԱՐ «(բեռան) վերադիր» (ԲՀ)
Անստույգ
թերեւս ապրայ բառի աղավաղումը լինի
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՐՈՒՐ «սմբուլի տեսակ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ābrūd
ābrūr ընթերցմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՓՈՎԹ «կնոք, լագան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. áp-phōth < եբր. sippōth` saf «կնոք» բառի հոգնակին
տառադարձում հունարենից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 244
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՕՏԻՔՍ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՊՕՍՏՈԼՈՒՍ (ուղղված՝ ապոստոլոս) «առաքյալ, պատգամաբեր» (ԲՀ)
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. apostulus
Աղբյուր՝ հուն. ἀπόστολος
տառադարձում
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 236
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՋ (-ոյ, -ու, -ում) «աջ, աջ կողմ, աջ ձեռք, ձեռք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sē(i)dh- «ուղիղ դեպի նպատակը գնալ, նպատակաուղղվել, դիմել» (անմիջական նախաձեւ՝ *sədhio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աջակողմն, աջաբեկ, աջակից, աջակցիլ, աջեակ, աջել, աջին, աջանալ, (յ)աջող, (յ)աջողակ, աջողաձեռն, չաջողութիւն, յաջողել, անյաջ, աջողնալ, յաջորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sādhati «բերում է նպատակին»
հ. հնդկ. sādhú «ուղիղ»
հ. հնդկ. sidhra «հաջողակ»
հուն. ἰθύς «ուղիղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 246
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌ I (նախդիր եւ նախածանց) «մոտ, դեպի, կողքին, համար, փոխարեն, (հունարեն՝ πρός)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per-
արմատից: Հին կազմություն է առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առուկ, առանձին, առողջ, առընթեր, առաւել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πρός
հուն. πόρσω
հուն. πόρρω «առաջ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 246
Տե՛ս նաեւ
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌ II (-ի, -ից) «առնելը, առում, գրավում, ավար, կահույք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ar- «տալ, բաժին հանել, առնել, յուրացնել»
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնում, առեւանգել, տուրեւառ, տուրեւառիկ, առաւ, անառիկ, առեւգնաց, առուկ, վրիժառու, դիւրառու, թափառել, աչառել, ակնառութիւն, անաչառ, անաչառելի, սրտառուչ, ոտնառիչ, շուրջառ, գայլառ, շնառ, մարդառու, առած, առնումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. ar- «տալ, տրամադրել»
հուն. ἄρνυμαι «ձեռք բերել, ստանալ»
խեթ. arnumi «բերում եմ»
Մատենագիտություն
H. AG 420; Աճ. ՀԱԲ 248
Էջ 72, սյունակ 1 Էջ 72
ԱՌԱԳԱՍՏ (-ի, -ից, -աց) «վարագույր, հարսանեկան սենյակ, նավի առագաստ, թաղանթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ow-)
Կազմված է առ- նախածանցով եւ -աստ վերջածանցով` -ագ- արմատից, որ բնիկ հնդեւրոպական է` *ow- նախածանցից (*eu- «հագնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առագաստել, առագաստաձեւ, անառագաստ, առագաստանալ, առագաստանաւ, առագաստաւոր, առագաստափայտ
Մատենագիտություն
H. AG 411; Աճ. ՀԱԲ 248
Տե՛ս նաեւ