Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ող» որոնման արդյունք՝ 1700 բառահոդված · Էջ 73 / 170
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՈՎ (-ու) «ծով, արեւմուտք (ըստ աստվածաշնչի)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ob- «ծով»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծովագույն, ծովալիճ, ծովախոր, ծովակ, ծովակալ, ծովական, ծովածածուկ, ծովակողմն, ծովակուլ, ծովացուլ, ծովափնյա, ծովեզր, ծովեզերեայ, ծովընկեցիկ, երկծով, մեծածով
Նոր՝
ծովախորշ, ծովահեն, ծովանկար, ծովանկարիչ, ծովաստղ, ծովափ, ծովափրփուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. go
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՐ «ծոր, ծորվանք»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «անմաքուր հեղուկ»
Աղբյուր՝ քարթվ. *cur (թերեւս) «քամել»
թերեւս փոխառութիւն կովկասեան (քարթվէլական) աղբիւրից, կամ, թերեւս, վերջինիս հետ մասին մի երրորդ աղբիւրից։ Եթէ ճիշտ են թմրիլ-ծմրիլ, թոյլ-ծոյլ զուգահեռները (թ/ծ հերթագայութեամբ), ապա կարող է գալ հնդեւրոպական արմատից, որտեղից՝ թոր, թորել, թարախ, եւ այս դէպքում Աճառեանի կարծիքը հնարաւոր է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծորել, ծորածոյ, ծորան, ծորուն, ծորենի, ծո(ր)ծոր, անծորելի, երկնածորան, հրածորան, շարաւածոր, քարափածոր
Նոր՝
ծորակ, ծորակաւոր, մեղրածոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. cur
մեղր. cur/cir
ճան. (n)cor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 469
Տե՛ս նաեւ
Էջ 367, սյունակ 1 Էջ 367
ԾՈՒԱՂ (բրբ. ծվաղ) «ղափնեկեռաս» (բուսաբանություն)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'eus- «ճաշակել, վայելել, համտեսել, համեղ լինել» (անմիջական նախաձեւ՝ *g'eus-l-)
Եթէ ծագում է հնից, կարող է գալ հ.-ե. արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծվաղենի
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՈՒՂԱԿ (ծողակ, ծաւղակ, ծաղուկ, ծաղաղակ, ծատղակ, ծալալակ, ծղուղակ, ծաղ) «ծուղակ, որոգայթ, բակարդ»
Ծագումն անհայտ է
բխեցնել հնդեւրոպական *geu-l- ձեւից՝ *geu- «ծռել» արմատի քմայնացած *g'eu- տարբերակից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուղարկել
Նոր՝
ծուղակել, ծուղակում
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՊԵՂ (բրբ. ծիպղ «ցանկապատ», ծիպլի «ճիպոտ») «տանիքի գերանահենք»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ վրաց. ckep-la «ճիպոտ»
Աղբյուր՝ վրաց. cipeli «հաճարի»
Կապ չունի հնդեւրոպական *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» արմատի, այլ՝ ծ/թ հերթագայությամբ, *steb(h)- «սյուն, բուն, ծառի բուն» կամ *steib(h)- «ձող, կարծր» արմատներից մեկի հետ։
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՊՆԵԼ «փակցնել, կպցնել»
Ծագումն անհայտ է
ծ/թ հերթագայությամբ կապել հնդեւրոպական *steib(h)- «ձող, բուն, կարծր, պինդ, սեղմ(վ)ել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ստեպ, ստիպել։
Տե՛ս նաեւ
Էջ 369, սյունակ 1 Էջ 369
ԾՐՈՐԻԼ «նեխել, հոտել, ապականվել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g'er- «հասունանալ, ծերանալ»
Հազիվ թե ծագի *g'er- «հասունանալ, ծերանալ» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. jirur «ծերություն, մաշվածություն»
ավ. zairina- «թուլացնող, մաշող»
ավ. zaurura «զառամյալ»
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԳ -ոյ «կռիվ, վեճ»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gōu- «կանչել, ճչալ, գոռալ»
ծագումը հնդեւրոպական *gōu- «կանչել, ճչալ, գոռալ» բնաձայնական արմատից՝ (*gōu- > *կագ՞)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կագիլ, կագասէր, կագազարթոյց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γοος «հեկեկանք, ողբ»
հ. իսլ. kýta «նախատել»
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԴԵՍԻՄ «իգացող»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καδησίμ < եբր. qǝdēšim
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 477
Էջ 371, սյունակ 1 Էջ 371
ԿԱԹ I -ի, ուշ՝ -ոյ «կաթիլ, շիթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet- «կաթել» կապ ունի՞ արդյոք *gʷet- «խեժ» արմատի հետ
բնիկ հնդեւրոպական՝ *gʷǝt- > *gʷet- «կաթել» արմատից (կապ ունի՞ արդյոք *gʷet- «խեժ» արմատի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթել, կաթոգի(ն), կաթոգնիլ, կաթուած, կաթոտ, կաթիլ, կայլ-ակ, խանդակաթ, շողակաթ, սրտակաթ, սերմնակաթ, մեղրակաթ, մշտակաթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. gutta «կաթիլ» (*e- ձայնավորի թուլացմամբ)
հ. իսլ. bannae «կաթիլ, կաթ» (*gʷǝtsnia-՝ ըստ Ռասմուսենի)
Մատենագիտություն
Olsen, NBA 137