Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 73 / 318
ԵՐԿԱԹ
(-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց)
«երկաթ, երկաթե գործիք, շղթա, կապանք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dei-
«փայլել, շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *d(i)u-)
*-u աճականով
նոյն զարգացմամբ, ինչ երկին բառի մէջ՝ ենթարկուած արծաթ բառի ազդեցութեանը. երկաթը հնում կապուած է եղել երկնքի հետ՝ ստացուելով երկնաքարից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկաթագամ,
երկաթագործ,
երկաթակապ,
երկաթապատ,
երկաթի,
աներկաթ
Նոր՝
երկաթեայ, երկաթուղի, երկաթուղային, երկաթավաճառ
երկաթեայ, երկաթուղի, երկաթուղային, երկաթավաճառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
rkina (քարթվելական ձեւ)
մեգր.
rkina
լազ.
erkina
ԵՐԿԱՐ
(ուշ՝ -ի, -իւ, -աց)
«երկար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *deu-
«հեռանալ, հեռու, երկար ժամանակ»
(անմիջական նախաձեւ՝ *duā-ro-)
*duā-, *dū-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկարաձիգ,
երկարել,
ընդերկար,
ընդերկարել,
ընդերկարութիւն,
յերկար,
յերկարել
Նոր՝
երկարատեւ
երկարատեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dū-ra «հեռաւոր, հեռու»
հուն.
δηρον «երկար, երկար ժամանակ»
հայ.
երկայն
հայ.
տեւել
Մատենագիտություն
Meillet, REA 1-4;
Աճ. ՀԱԲ 61
ԵՐԿԻՆ
(-ի, -ից, ուշ՝ -աց)
«երկինք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dei-
«փայլել, շողալ»
(անմիջական նախաձեւ՝ *d(i)ui-n-)
*-u աճականով՝ «շողացող երկինք»
Կան հնչիւնական դժուարութիւններ: Հնարաւոր է երկիր բառի համաբանական ազդեցութիւնը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկնաբերձ,
երկնագէտ,
երկնագոյն,
երկնակեաց,
երկնահայեաց,
երկնահար
Նոր՝
երկնասլաց, երկնաւոր, յերկնուստ
երկնասլաց, երկնաւոր, յերկնուստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*dyau «երկինք»
հ. հնդկ.
divām «օր»
հայ.
տիւ
հ. սլավ.
dьnь
լիտվ.
diena «օր»
Ե
II
«օտար»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անհավանական է կապը հնդեւրոպական *ebhi- «դեպի, դեմը» ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւազգած,
եւակող
Ե
III
«անեծք»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
ԵՓ
(-ոյ)
«եփում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eph-
«եփել»
հայ-հունական զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եփել,
եփոյ,
եփոց,
եփեցական,
եփիչ,
դժուարեփեաց,
խաղողեփեաց,
կիսեփեաց,
հացեփեաց,
վաղեփեաց,
քաջեփ,
խղեփեաց
Նոր՝
եփարան, անեփ, սրճեփ
եփարան, անեփ, սրճեփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
έψω «եփել»
Մատենագիտություն
H. AG 446;
Աճ. ՀԱԲ 72;
Pok. IEW 325
ԵՓԵՆՈՍ
(-ի, -աց)
«վայրի ցուլ (°)» կամ «մի խեցեմորթ (°)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հունարեն (՞)
(թերեւս ձեւի աղավաղությամբ, բուն աղբյուրը չի հավաստված)
ըստ ձեւի, համեմատւում է հուն. βονας(ς)ος «վայրի ցուլ» կամ հայ. (< հուն.) եպենէս «մի խեցեմորթ» բառերի հետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βονας(ς)ος «վայրի ցուլ»
հայ.
եպենէս «մի խեցեմորթ» (< հուն.)
ԶԱԿԱԿ
«մանիքեացի»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԶԱԿԱՏԻԼ
(զատակիլ)
«մոլագարվել, կատաղել»
Ծագումն անհայտ է
ԶԱՂԱՏ
««անջատական մի նշան» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։