Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված
· Էջ 73 / 191
ԽԵՏԵՐ
«բեկոր, մնացորդ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Բաղադրություն` խեշտերանք (հավաք.): Թերեւս կապ ունի բրբ. խշուր եւ խոշոր բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեշտերանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 359, 395
ԽԵՐԵՒԵՇ(Տ)
(հարէժ)
(-ի, -աց)
«մանրադրամ, լումա, բարակ թերթ, փոքր կտոր»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել»
*k>*kh անցմամբ
Կասկածելի է կապը հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ` *k>*kh անցմամբ։
Տե՛ս նաեւ
ԽԵՑ
«կավե աման, խեցի, կտոր, խեցեմորթի պատյան»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ed-
«ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *khed-sk-)
Վրացերենն ունի keci «կավ, թրծուփ կավ», որ, թերեւս, հայերենից է փոխառված` կ/խ հերթագայությամբ ներկայացված մի արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեցագործ,
խեցանման,
խեցակոյտ,
խեցակարկառ,
խեցատ,
խեցգետին(ն),
խեցբեկ,
խեցբեկագոյն,
խեցբեկոր,
զրախեց,
նշախեց,
խեցխեցի,
խեցի,
խեցկոյտ,
խեցեայ,
խեցեղէն,
խեցեմորթ,
պղնձախեցի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skhadatē «ճեղքում է»
հայ.
շերտ (<*skhed-ri)
լիտվ.
skedervà «բեկոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 360
ԽԶԵԼ
(խուզ)
«պոկել, կտրել, խուզել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kēu-
«կտրել, անջատել, քերել, փորփրել, քչփորել»
(անմիջական նախաձեւ՝ *khu-gh-)
ձայնդարձային ձեւ
որտեղից նաեւ` խուզել ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խզումն,
խզելի,
խզտել,
խզրատել
Տե՛ս նաեւ
ԽԵԼ
(խիլ «եզր» ԲՀ)
«կողմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kei-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *khei-lo-)
k>kh անցմամբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խեշ «կողքին»
ԽԵՇ
«կողքին, մոտ, «մի խեցեմորթ»»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kei-t-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *kheitio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խեշափառ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
skaidan «բաժանել, անջատել»
հ. վ. գ.
suida «սրի պատյան, բաժանում, սահման»
մ. վ. գ.
scheit «բաժանում, ջրբաժան»
մ. վ. գ.
schit «բաժանում, տարբերություն»
ռուս.
щит «վահան»
ռուս.
защитить «պահպանել»
ԽԵՐԱՆԴԵՄ
«բարեմիտ, բարեխոհ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. խեր
(Թերեւս)
«բարիք»
Աղբյուր՝ մ. պ. անդեմ
(Թերեւս)
«-միտ (միտք)»
դիտված է որպես յուրատեսակ երկտարր (հիբրիդային) կազմություն:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
ԽԻԶԱՆ
«պանդուխտ. փախստական. (բրբ.) հյուրընկալվող անձ, կին, ընտանիք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ պ. xīzān
(թերեւս)
որտեղից` վրաց. xizani «փախստական»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
xizani «փախստական»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
ԽԻԼ
«փնտրտուք, որոնում, զննութիւն, անջատում, խզում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *khēl-
«կտրել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)kel-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլել,
խլխլել,
խլխլական,
խլումն,
խլոցք,
արմատախիլ,
արմատախլել,
թիկնախիլ,
լարախիլ,
դժուարախիլ,
տաշտախիլ,
տակախիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σκύλλω «պատռել, տանջել»
հ. իռլ.
skilja «անջատել. տարբերել, հասկանալ»
հ. իռլ.
skil «տարբերում, վճիռ»
մ. ն. գ.
schelen «անջատել. տարբերել»
հ. անգլ.
scielian «բաժանել. հեռացնել»
Մատենագիտություն
Mann, AIE 23;
Ջահուկյան, ՕԻԱՊԱՅ 113
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։