Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 724 / 764
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆԹԻ «կեղտոտ»
Անստույգ
Կազմված է փին «աղբ» բառից եւ -թի վերջածանցից, որի ծագումը պարզ չէ: Աճառյանը (ՀԱԲ 4, 507) նույնացնում է թի «բահ, թիակ» բառի հետ եւ փնթի բառը մեկնում իբրեւ «աղբի թի»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆՏՈՒԿ (փնդուկ) «պանդոկ, իջեւան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ արաբ. funduq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 507- 508
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆՏՐԵԼ (փնդրել) «պահանջել, փնտրել, որոնել»
Ծագումն անհայտ է
Կապված է պտտել բառի հետ (տե՛ս):
Տե՛ս նաեւ
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՇԱՏ «փշատ պտուղը» (բուսբ.)
Կազմված է բնիկ արմատից
Բաղադրություն՝ փշատի: Կազմված է փուշ բառից (տե՛ս)՝ -ատ ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշատի
Տե՛ս նաեւ
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՇԻՏ -ի «մի կշռաչափ (երեք գարեհատ)» (չափ ու կշիռ)
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ միջին պարսկերեն *pīšīt
Փոխառության աղբյուր՝ պարսկերեն pīšīza
Մատենագիտություն
H. AG 255; Աճ. ՀԱԲ 508
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՇՈՒՐ «մանր կտորտանք, փշուր»
Ծագումն անհայտ է
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ Աճառյանը (ՀԱԲ 4, 508- 509) ենթադրում է կամ կովկասյան փոխառություն, կամ մի երրորդ աղբիւր՝ ուրարտերեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշրել, փշրանք, դիւրափշրելի, փշրաքաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508- 509
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈԽ -ո «փոխ տուած բան, դրամ»
Ծագումն անհայտ է
Աճառեանը (ՀԱԲ 4, 510-511) կցում է ակկադ. pūxu «փոխանութիւն, փոխարինութիւն» բառից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխել, փոխադարձ, տեղափոխ, փոխաբերութիւն, փոխանցել, փոփոխել, անփոփոխ, փոխարքայ, փոխարինաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 510-511
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈԽՕՍԵԱԼ «կորած, կորուսեալ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՃՈՐԵԱԼ (փոճորեալ) «փորել, ծակ բացել»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈԿ II -ի, -աց «մի երկկենցաղ կենդանի, փոկ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. φώκη
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոկոտն
Մատենագիտություն
H. AG 387; Աճ. ՀԱԲ 512