Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 724 / 919
ՋԱՏԱԳՈՎ
(ուշ՝ -ի, -ից)
«պաշտպան, ջատագով, ամբաստանող»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *jātagōw
Աղբյուր՝ մ. պ. yāta(k)gōw
իրանական աղբիւրից՝ *jātagōw. հմմտ. մ. պ. yāta(k)gōw (agōw-ի համար հմմտ. հայ. գով):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջատագովութիւն,
ջատագովել
Նոր՝
ջատագովական
ջատագովական
Մատենագիտություն
H. AG 232;
Աճ. ՀԱԲ 124
ՋԱՏԱԿԻԼ
«հաստատուել, հիմնաւորուել»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *jātāka-
Աղբյուր՝ ավ. yāta-
«բաժին, պատճառ, հիմք, ունեցուածք»
Աղբյուր՝ մ. պ. yāta(k)gōw
իրանական աղբիւրից՝ *jātāka-. հմմտ. ավ. yāta- «բաժին, պատճառ, հիմք, ունեցուածք», մ. պ. yāta(k)gōw (հայ. ջատագով):
Տե՛ս նաեւ
ՋԱՏԱԿՈՒԿ
«մի բոյս»
(բուսանուն)
Փոխառություն (թերեւս)
կազմուած է իրանականից փոխառեալ ջատակ-իլ բայի արմատից՝ բուսանուանակազմ -ուկ փոքրածանցով:
Տե՛ս նաեւ
ՋԱՏԱՏԵԼ
«տանջել»
Ծագումն անհայտ է (՞)
Աղբյուր՝ ավ. yāt- (՞)
(կապ ունի՞)
«մարմնական վնասուածքի երրորդ աստիճան»
Անստոյգ բառ: (Կապ ունի՞ ավ. yāt- «մարմնական վնասուածքի երրորդ աստիճան» բառի հետ որպէս իրանական փոխառութիւն):
ՋԱՏՈՒԿ
«կախարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական jatūk
Աղբյուր՝ ավ. yātu-
Աղբյուր՝ մ. պ. jātūk
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ jatūk. հմմտ. ավ. yātu-, մ. պ. jātūk:
Մատենագիտություն
H. AG 232;
Աճ. ՀԱԲ 124
ՋԱՐԴ
I
«ջարդ»
Ծագումն անհայտ է
Ծագումն անյայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջարդել,
ջարդող,
ջարդումն,
բրաջարդ,
գլխաջարդ,
քարաջարդ
Նոր՝
ջարդարար
ջարդարար
ՋԵՌՆՈՒԼ
(-ան, -իլ)
«տաքանալ, բորբոքուել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *guher-
«տաք, ջերմ»
(անմիջական նախաձեւ՝ *guher-nu-)
Բնիկ հնդեւրոպական՝ *guher-nu- * guher- «տաք, ջերմ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջեռում,
ջեռուցիչ,
ոտնջեռեայք,
դիւրաջեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ghrnōti «վառւում է, լուսաւորում է»
հայ.
ջեր
հայ.
ջերմ
Մատենագիտություն
H. AG 486;
Աճ. ՀԱԲ 125-126
Տե՛ս նաեւ
ՋԵՐ
-ոյ
«ջերմութիւն, տաքութիւն, տաք, տաքուկ, պարզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *guher-
«տաք, ջերմ»
Բնիկ հնդեւրոպական՝ *guher- «տաք, ջերմ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջերանիլ,
ջերին,
ջերոտ,
ջերոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
hára- «տոթ, տաքութիւն»
հուն.
θέρος «ամառ, ամառուա շոգ, բերք»
Մատենագիտություն
H. AG 486;
Աճ. ՀԱԲ 125-126
Տե՛ս նաեւ
ՋԵՐՄ
-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից
«ջերմ, տաք, տաքութիւն, տաք օդ, մտերիմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *guher-
«ջերմ, տաք»
(անմիջական նախաձեւ՝ *guher-mo-)
Բնիկ հնդեւրոպական՝ *guher-mo-` *guher- «ջերմ, տաք» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջերմանալ,
ջերմաջերմ,
ջերմագութ,
ջերմակիծ,
ջերմուկ,
ջերմիկ,
ջերմաջուր
Նոր՝
ջերմել, ջերմագին, ջերմաչափ
ջերմել, ջերմագին, ջերմաչափ
ՋԵՐՄՆ
«տենդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *guher-
«տաքություն»
(անմիջական նախաձեւ՝ *guhermen-)
արմատից
հմմտ. հուն. θέρμα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջերմնակալ,
ջերմնեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θέρμα
Մատենագիտություն
H. AG 486;
Աճ. ՀԱԲ 125-126;
Pok. IEW 493
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։