Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 720 / 764
ՓԵԺԱՏ
«մի տեսակ խեժ, անգուժատ»
Անստույգ
Աղբյուր՝ պրս. žad
«խեժ»
Երկրորդ բաղադրիչը կարող է կցվել պրս. žad «խեժ» բառին, սակայն անբացատրելի է մնում փե- տարրը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ՓԵԿՈՆ
«կաղամախի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. φηγός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ՓԵԿՈՒԼ
«նշա»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. fécule
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ՓԵՂԱՄԲԱՐ
«իսլամական կրոնի մարգարե, Մուհամեդ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. peyγāmbar
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494-495
ՓԵՂՄՈՆԻ
(փելմոնի, փելոնի)
«այսինչ, այնինչ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. φελμονή < եբր. palmōnī
Բարբառային փուլան, ֆիլան, ֆալան ձեւերը փոխառվել են արաբ. fulān-ից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 495
ՓԵՂՈՅՐ
«կանացի գլխարկ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փեղուրագործ,
փեղուրավաճառ
ՓԵՃՈԵԼ
«խոտը փրցնելով քաղել, պոկոտել»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 4, 495-496) համարում է ճապոտել (ճեպոտել, ճպտել) (< ճապոտ «ճանկ, ճիրան») հոմանիշի դրափոխված ձեւը:
Մատենագիտություն
ՀԱԲ 495-496
ՓԵՆԻՏ
«զտած շաքար»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. fānīd
Աղբյուր՝ պրս. pānīd
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
ՓԵՆՆԱ
«մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. fāvāniyā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։