Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված · Էջ 72 / 290
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՋԻՒՐ (հին՝ եղջեր), -ջեր, -ջերց (-ջերաւ) «եղջիւր, կոտոշ, պոզ, սրվակ, մի անկիւնազարդ, այծեղջիւր (պտուղ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k’er- «վերնամաս, գլուխ, եղջիւր, գագաթ» (անմիջական նախաձեւ՝ *k’reuer- կամ *k’reuro-) արմատից ենթադրված
*k՛reuer- կամ *k՛reuro- նախաձեւի դեպքում ենթադրվում է *k՛r-ի նույնպիսի զարգացում, ինչպես *bhr-ի դեպքում (աղբիւր եւ եղբայր բառերում), որը քիչ հավանական է․ անհավանական է նաեւ խեթ․ *karauar «եղջիւր» եւ հայ․ եղջիւր բառերի համար *ghr-ով նախաձեւի վերականգնումը (փոխանակ *k՛r-ով նախաձեւի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղջերու, եղջերատր, եղջերիկ, եղջերուաքաղ, եղջերցել, միեղջերու, մահիկեղջիւր, ռնգեղջիւր, այծեղջիւր, միեղջիւր, եղջերենի, եղջերաւոր, եղջիւրաքոյս, եղջիւրահանդիպեալ
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՏԻՒՐ (հին՝ եղտեր, այլեւ՝ աղտիւր) «ջրարբի տեղ, ճահիճ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «փտել, նեխել, հոտել, բորբոսնել» (անմիջական նախաձեւ՝ *el-d-, *l-d-) -իւր վերջածանցով
*el- «փտել, նեխել, հոտել, բորբոսնել» արմատից (*-d- աճականով)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ. uldna «բորբոսնել»
հ. հոլ. ylda «բորբոսահոտ»
հ. վ. գ. oldar «կեղտի կտոր, կեղտի փշուր»
Մատենագիտություն
Pok. IEW 305
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՐԴԻ (բրբ. եղվրդի «սպիտակ կեչի») «եգիպտական ուռի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «գույնանիշ արմատ»
կազմված հնդեւրոպական *el- գույնանիշ արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. elira «լաստենի»
հ. խոլ. ilstri «ուռենի»
հայ. եղեւին
Տե՛ս նաեւ
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՐԻ (բրբ.) «մրտավարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «գույնանիշ արմատ» (անմիջական նախաձեւ՝ *eltriio- °)
*el- գույնանիշ արմատից (*eltriio- °):
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
Ե-Մ անկ. էի, հրամ. ե՛ր, երուք, ստորադ. իցեմ, անորոշ (ուշ)՝ ել, -ոյ «լինել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *es- «լինել» (անմիջական նախաձեւ՝ *es-mi)
*es- «լինել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
էակ, էական, էանալ, էութիւն, էապես, անէ, անէութիւն, չէական, չէութիւն, չեզոք, նախէ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ásmi
հուն. ειμί
հ. խուլ. em
լիտվ. esmì
հ. սլ. jesmĭ
Մատենագիտություն
H. AG 442; Աճ. ՀԱԲ 25-26
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՄԱՏԻՏԵՍ «հեմատիտ, կարմրաքար, կարմիր երկաթաքար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αιματίτης
Մատենագիտություն
H. AG 348; Աճ. ՀԱԲ 26
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՇՏՈՏԻ «թեզանիք»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է (էջ (?) + տոտի(?)):
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՉ (բբ) «հագուստի երես»
Ստուգաբանություն (՞)
Հնարավո՞ր է արդյոք նույնությունը էջ բառի հետ, որ ունի նաեւ «գրքի երես» իմաստը:
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԵՐ (այպեր, ապեր) «նախատինք, եպերանք, պարսավանք»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եպերելի, եպերական, եպերանք, այպերանք, ապերանք, եպերումն, անեպեր
Էջ 217, սյունակ 1 Էջ 217
ԵՊԻՄԱՆԻԿՈՍ (սխալմամբ՝ եպիմատիկոս, եպիմիտոսիկոս) «պատարագչի բազպան»
Ստուգաբանություն