Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 72 / 240
ԹՈՒՃ
«դոժ (Վենետիկի եւ Զենովայի հանրապետության գլուխը)»
(պատմ.)
Փոխառություն
Աղբյուր՝ իտալ. doge
թուրքերենի միջնորդությա՞մբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 205
ԹՈՒՐԻՆՋ
(թրունջ)
«մի նարինջ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. turinj
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրնջի,
թրնջխոտ,
թուրունճուկխոտ
Մատենագիտություն
H. AG 266;
Աճ. ՀԱԲ 209
ԹՈՒՐԻՇԱՀ
(թուրիշակ, թուրին(ջ)շահ, թուրնջշահ, թուրնուշահ, դուրուշահ)
«մի ծաղիկ»
Ստուգաբանություն
ԹՈՒՐԾ
I
«թուշ, այտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tēu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *turg- (°))
Լիդենը բխեցնում է trōg- ձեւից՝ *ter- «տորորել, մաշեցնել» արմատից՝ հայ. արածել, հուն. τρωφω «կրծել, ուտել» բայերի հետ միասին. սա ընդունում է Pok. IEW 1, 1073 (թուրծ-ի համար տրվում է նաեւ «ծնոտ» իմաստը)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թուռ «այտ, թուշ»
հայ.
թուշ
Մատենագիտություն
Pok. IEW 1073
ԹՈՔ
-ոյ
(թոգ)
«թոք, սպունգ, ծովային մի փափկամորթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tēu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *touok- կամ *tou-)
եթե թոգ ձեւը նախնական է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թոքատունն,
թոքացաւ,
թոքակէս
Նոր՝
թոքախտ, թոքախտաւոր, թոքախտաբոյժ, թոքային, լիաթոք
թոքախտ, թոքախտաւոր, թոքախտաբոյժ, թոքային, լիաթոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
tuccetum «մի տեսակ երշիկ»
հ. վ. գ.
dioh
հ. անգլ.
thigh «ազդր, զիստ»
մ. խոլ.
tōn (tūknā) «հետույք»
լատվ.
tūks «ուռուցք»
հ. սլ.
tukǝ «ճարպ»
ԹՊՂԱ
(թեպղա, թեպղ)
«մի չար ոգի, մի դեւ»
Ծագումն անհայտ է
հազիվ թե որեւէ կապ ունենա հնդեւրոպական *steb(h)- արմատի հետ, որ, ի թիվս տարբեր իմաստների, ունի նաեւ «անարգել, նախատել» իմաստը:
ԹՐԱՍԿԻԱ(Ս)
«հյուսիս-հյուսիս-արեւմտյան քամի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Θρασκίας
Մատենագիտություն
H. AG 350;
Աճ. ՀԱԲ 213
ԹՐԹՈՒՐ
(-ոյ)
«միջատաձվից ելած որդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter-
«շփել, մաշեցնել, անցք բանալ, ծակել»
(անմիջական նախաձեւ՝ *tōrtōro-)
կրկնավոր
կրկնավոր *tōrtōro-` *ter- «շփել, մաշեցնել, անցք բանալ, ծակել» արմատից, որից նաեւ՝ թուր.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրթրոց,
թրթուրակեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τερηδών «մի տեսակ թրթուր, աղեորդ»
լատ.
starenes «փայտակեր ճճի, շաղափուկ»
լիտվ.
trandis «փայտակեր ճճի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 214
ԹՐ(Ի)ԱՆԷ
«մի թռչուն՝ փյունի՞կ»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ԹՐՊՈՒՏ
«մի բույս՝ լատ. turbith»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. turbid
Մատենագիտություն
H. AG 279;
Աճ. ՀԱԲ 216-217
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։