Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 72 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵՄ «խորդենազգի մի բույս` արագլակտուց, արագլախոտ (բբ.)»
Ծագումն անհայտ է
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵՄՈՒԿ II ««չբեր գոմեշ» (թրք.)»
Ծագումն անհայտ է
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵՍ (-ի, -աց) «երես, դեմք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *prep- «աչքի ընկնել, երեւալ, երես, կերպարանք» (անմիջական նախաձեւ՝ *prepsā-)
Բնիկ հնդեւրոպական` *prepsā-` *prep- «աչքի ընկնել, երեւալ, երես, կերպարանք» արմատից: Հմմտ. հուն. πρέπω «աչքի ընկնել», հ. հոլ. richt «ձեւ, կերպարանք», այլեւ հայ. երեւիլ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեսաւոր, երեսատորել, երեսալ, երեսանալ, երեսագիր, երեսապաշտ, երեսապաշտութիւն, երեսփոխան, երեսնա(ն)կ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. πρέπω «աչքի ընկնել»
հ. հոլ. richt «ձեւ, կերպարանք»
հայ. երեւիլ
Մատենագիտություն
ՀԱԲ 47; Pok. IEW 845
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԵՒ I (հին տարբերակ՝ երն) «երգ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԷ (-ոյ) (երէ, երայ, հգն. երունք) «որս, որսի կենդանի, կենդանի էակ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *er(i)- «կենդանանիշ» (անմիջական նախաձեւ՝ *eretiio-)
Բնիկ հնդեւրոպական՝ *eretiio- (՞) *er(i)- կենդանանիշ արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երէվայրի, քաջերէ, շիկերէ, երէորս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. երինջ, որոջ (<*երոջ)
հուն. ἔριφος «ուլ»
լատ. ariēs, -etis «արու ոչխար, խոյ»
հ. խլ. heirp «այծյամ, այծ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 123
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԷԶ (-ի, -աց) «քարուտ, քարքարուտ, խոպան, կորդ, քարքարոտ վայր, ապառաժուտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիզուտ, երիզավէմք
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԹ (-ի, -ից) «ընթացք, երթալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *er- «շարժ(վ)ել, բարձրանալ, իջնել» (անմիջական նախաձեւ՝ *erth-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երթալ (երթանալ), երթեւեկ, երթեւեկել, երթումն, ողջերթ, սերմներթութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. ar «շարժ(վ)ել»
հուն. ερχομαι «գալ»
հայ. յառնել, յորդորել
Մատենագիտություն
H. IF Anz. 47; Աճ. ՀԱԲ 53
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻ (-ւոյ, -եաց) (երի) «կենդանու կրծքամաս, երբուծ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *rēiti-
Աճառեանը (ՀԱԲ 2, 54) բխեցնում է հնդեւրոպական *perə- «առջեւ» ձեւից, բայց բերած օրինակները բուն մարմնամասերի անուանումներ չեն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. rietas «ազդր»
լատվ. rieta «ոտք»
հ. սլ. ritə «հետույք»
Մատենագիտություն
Pok. IEW 863; Աճ. ՀԱԲ 54
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻԿԱՄՆ (-ունք, -անց) «երիկամ» (սովորաբար անեզ. գործածությամբ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *streig- «շերտ, այլեւ միջուկ, սիրտ» (անմիջական նախաձեւ՝ *treig'hme-no-)
Թերեւս հնագոյն հայերէնից է փոխառեալ վրաց. tirkmeli «երիկամ» բառը, որի ընդհանուր ծագումը հայերէնի հետ նշել է Մառը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս. strigeno «ուղեղ»
սլավ. *strьženь «մեջտեղ, ուղեղ»
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 46
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԻՍ ««ժողովանոցս» (ԲՀ` նաեւ սխալմամբ, «ժողանոցս»)»
Ստուգաբանություն
երեք բառի հայցականն է՝ միացած ժողովանոց ձեւի հետ, որ ընկալվել է որպես բացատրություն: հմմտ. ԲՀ՝ եռակըմբայք «երիս ժողովանոցս»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 56