Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 72 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀ II (ուշ՝ -ի, -ից) «բարձր տեղ, դար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
իրանական աղբյուրից, նույնը նախորդի հետ. մինչդեռ իրանական բառերը նշանակում են ոչ միայն «աթոռ», այլեւ առաջին հերթին՝ «տեղ, վայր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գահավէժ, գահինք, գահաւանդակ
Նոր՝
գահավիժօրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 502
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀԱՒՈՐ «արքունի մի պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. gah-var
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 125; Աճ. ՀԱԲ 502
Տե՛ս նաեւ
Էջ 145, սյունակ 1 Էջ 145
ԳԱՀԱՒՈՐ(ԱԿ) (-ի, -աց) «գահավորակ, բազմոց, պատգարակ, հովանիով մահճակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. gah-var(-ak)
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 125; Աճ. ՀԱԲ 503
Տե՛ս նաեւ
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՀՏԱԿ «խնկեղեգ»
Ստուգաբանություն
Կազմված է գահ (ավանդված գահ համանուններից որեւէ մեկը) + տակ «արմատ» բառերից:
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՀՐՇԱԿ (հրշակ) «մի պտուղ (Մոկքի)»
Անստույգ (թերեւս)
թերեւս աղավաղված:
Տե՛ս նաեւ
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂ «շատ» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «սեղմել» (անմիջական նախաձեւ՝ *ul-)
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս հնդեւրոպական ծագում ունի:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. alia «ժողով»
հուն. alis «բազմությամբ, բավականաչափ»
հ. սլավ. velьmi «շատ, հույժ»
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱԿ «մահիճ» (ԲՀ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *ul-ak')
Եթե ճիշտ է ավանդված, ապա թերեւս բնիկ հնդեւրոպական է՝ *ul-ak' *uel- «պտտել, դարձնել, շրջել» արմատից եւ ձայնդարձով կապված է գողտ «մահիճ» (ԲՀ) եւ գողկ «մահիճ» (Մալխ. ՀԲԲ) բառերի հետ: Աճառյանը (ՀԱԲ 1, 504) կարծում է, թե կարող է լինել գահակ «օղ, լամբակ» բառի վրիպակը, բայց նա նկատի չի ունեցել գողտ եւ գողկ բառերը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vala-, valaka- «կլոր, գերան»
հուն. ελενη «զամբյուղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 504
Տե՛ս նաեւ
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱ(Յ) «կենդանի» կամ «խոսուն» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է (թերեւս հրեական ծագման հատուկ անվան մեկնությունից առնված):
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱՏՈՍ (-ի, -աց) «քարտաշ, որմնադիր»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. galatozi (kalatozi) «նույնիմաստ»
նույնիմաստ բառի հետ միասին ծագում է փոքրասիական գալերի (գալատների՝ կելտերի) անունից, որ պահպանվել է հուն. Alaiia երկրի եւ γαλατης «գալ, կելտ» անվանումների մեջ:
Էջ 146, սյունակ 1 Էջ 146
ԳԱՂԱՓ «մարտոց, սուսեր, թուր» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս առնված է աստվածաշնչային համապատասխան հատուկ անվան որեւէ մեկնությունից: