Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ահ» որոնման արդյունք՝ 1859 բառահոդված · Էջ 72 / 186
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 286, սյունակ 1 Էջ 286
ԻՇԽԵԼ «իշխել, տիրել, կարողանալ, համարձակվել»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական աղբիւր xši-
հմմտ. աւ. xša yati «իշխում է», այլեւ հայ. (<իրան.) իշխան
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. xša yati «իշխում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 246-247; Ջահ. ՀԼՊ 526
Էջ 289, սյունակ 1 Էջ 289
ԼԱԲՈՍ ««միեղջյուր, օձահալած» (ԲՀ՝ «միեղջերու, թարգմանի օձահալած»)»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հունարեն (՞) (թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԽՏ (լախթ) «մահակ, ծեծափոկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. laxt
Մատենագիտություն
H. AG 157; Աճ. ՀԱԲ 259
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԿ- («լակում, լակելը» (բրբ. լակ «շան լակ, շան հեղուկ ուտելիք»))
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lak- «չայպացնելով ուտել, լակել» (անմիջական նախաձեւ՝ *lakk-) բնաձայնական
արմատից, որ բնաձայնական է եւ զուգահեռներ ունի այլ լեզվախմբերում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լակել, լակոտալ, շնլակ, կատուլակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. lakti «լակել»
հ. սլ. lakati «լակել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 260; Pok. IEW 653
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԿՈՏ «շան ձագ, լակոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ ճան. lakoti
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261; Ջահ. ՀԼՊ 595
Էջ 290, սյունակ 1 Էջ 290
ԼԱԿՎՈՒԹԻԼ «անպարկեշտ բան անել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)leg- «թույլ, հոգնած լինել, վավաշոտ, ցանկասեր, լիրբ» (անմիջական նախաձեւ՝ *(s)ləg-, *(s)lēg-)
բնիկ հնդեւրոպական *(s)ləg-` *(s)lēg- «թույլ, հոգնած լինել», այլեւ՝ «վավաշոտ, ցանկասեր, լիրբ» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. λάγνος «վավաշոտ, ցանկասեր»
մ. նիդերլ. lak «թույլ, արձակ, վավաշոտ, ցանկասեր, լիրբ»
հայ. լկնիլ, լկտի
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 149
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՄԲԱՏՔ «ջահակերպ լուսերեւույթներ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λαμπάδες
Մատենագիտություն
H. AG 351; Աճ. ՀԱԲ 262
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՄԲԱՐ (-ի, -աց) (լամպար, ղամբար, ղամպար) «լամպ, ջահ, ճրագ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. λαμπάς, -άδος (թերեւս)
Աղբյուր՝ պրթ. *lampad (թերեւս)
միջնորդությամբ` *lampad > ղամբար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ղամբարել, ղամբարումն, ղամբարափայլ
Մատենագիտություն
H. AG 351; Աճ. ՀԱԲ 263
Էջ 291, սյունակ 1 Էջ 291
ԼԱՆՋՔ (-աց) «կուրծք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *le(n)gwh- «թեթեւ, թեթեւաշարժ, թոք (որպես մարմնի թեթեւ մաս)» (անմիջական նախաձեւ՝ *lngu-hia-) որպես «թոքային, թոքատեղի»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լանջագեղ, լանջակից, լանջապահ, լանջապան, լանջապանակ, լանջանոց, լայնալանջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ. lunga
հ. անգլ. lungen
հ. վ. գ. lungūn
ռուս. легкий «թեթեւ»
ռուս. легкое «թոք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264-365; Pok. IEW 661
Էջ 292, սյունակ 1 Էջ 292
ԼԱՍՏ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից) «լաստանաւ, նաւի ողնաշար, մահճի տախտակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lēg՛(h)-/*ləg՛(h)- «ճյուղ, կաղնու թուփ» (անմիջական նախաձեւ՝ *ləg՛da-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լաստափայտ, լաստել, լաստակոտոր, լաստենի
Նոր՝
լաստակ, տկալաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. lazdà «փայտ, փայտի կտոր»
պրուս. laxde «կաղնու թուփ»
լեհ. laska «փայտի կտոր, գաւազան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 266; Ջահ. ՀԼՊ 135