Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 72 / 919
ԱՅԼՂԱՆ
(էլղան, ելղան)
«վասսալ թագաւոր»
Փոխառություն
Աղբյուր՝ թթր. eil-xān
թյուրքական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 169
ԱՅԾ
(-ի, -ից, հգն. այծիք (այծի, -եաց))
«այծ կենդանի»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այծեամն,
Այծեմնիկ,
այծենի,
այծեաց,
յայծ(ա)քաղ,
էշայծեամն,
այծենական,
այծացած,
այծամարդ,
այծեղջիւր,
այծառ,
այծար,
ածաղ,
քարայծ,
այծկիր,
այծաղիաց
ԱՅՆ
I
«ակունք»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. 'ain
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 170
ԱՅՆ
II
«այն, նա»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *oni-
«ցուցական արմատ»
այ-ի համար նշում են նաեւ հ.-ե. *āi- ցուցականը կամ -ati «մասնիկը»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
añs, anàs «այն»
ռուս.
он, оно «նա»
խեթ.
anne- «այն»
Տե՛ս նաեւ
ԱՅՈ
«այո, հա»
Բնաձայն (հավանաբար)
բնաձայնական կազմություն, թեեւ բուն կաղապարը հայտնի չէ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 170
ԱՅՊ
«արատ, թերություն»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. 'ayb
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 171
ԱՅՊԱՆ
«ամոթ, ծաղր»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբերեն 'ayb
(թերեւս)
«պարսավանք, արատ, թերություն, ամոթ»
վաղ արաբերենից (ասորաբարբառական կոյնեից):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այպանել,
այպանալից,
այպանութիւն,
այպանումն,
այպանակատակ,
այպանել,
այպանաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 486
ԱՅՈՒՔ
(գայութ)
«?»
Անստույգ
(գործածված է այոյթ պայթիք կապակցության մեջ)։ Այոյթ-ը որոշ ձեռագրերում ունի գայոյթ ձեւը, որ այս դեպքերում կազմված է գայթ արմատից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 174
ԱՅՍ
I
«այս, սա»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'o
«այս»
դերանվանական հիմք
Կազմված է -ս ցուցական տարրով, որ առկա է նաեւ սա-ի եւ -ս հոդի մէջ եւ ծագում է հնդեւրոպական *k'o «այս» դերանվանական հիմքից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այսինքն,
այսուհետեւ,
յայսմհետեւ,
այսպէս,
յայսկոյս,
այսչափ,
այսպիսի,
այսօր (այսաւր),
այսր,
այսրէն,
ցայսօր,
այսանակ,
այսբար,
այսգոյն,
այսգունակ,
այսկերպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ce «դեսը»
լիտվ.
szis «սա»
ռուս.
сей «այս»
Մատենագիտություն
H. AG 487;
Աճ. ՀԱԲ 174;
Pok. IEW 609-610
ԱՅՍ
II
«չար ոգի, դեւ, քամի, փչյուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ansu-
«ոգի, չար ոգի»
(անմիջական նախաձեւ՝ *ansiu- կամ *ansio-)
բնիկ հնդեւրոպական՝ *ansiu- կամ *ansio-` *ansu- «ոգի, չար ոգի» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այսահար,
այսահարիմ,
այսակիր,
այսամուտ,
այսոտ,
այսահալածեմ,
այսայարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
asura «դեւ»
գերմ.
*ansuz «աստուած»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։