Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված · Էջ 71 / 240
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 272, սյունակ 1 Էջ 272
ԹՈՐԹՈՐ (բբ) «հորդոր, փափագ, անձուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter- «բարձրաձայն խոսել» (անմիջական նախաձեւ՝ *tortor-) o ձայնդարձով ձեւ
«բարձրաձայն խոսել» արմատից: վերականգնվում է միայն *o ձայնդարձով ձեւ՝ *tor-, *toro-s- «բարձրաձայն, պարզորոշ», մինչդեռ հայ. ընթեռնում բայը ցույց է տալիս նաեւ *e-ով ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թրթրակ «ճարտարախոս, արագադարձ (լեզվի մասին), հորդորիչ»
հուն. τορος «թափանցող, սրանցիկ, հասկանալի»
Մատենագիտություն
Pok. IEW 1088-1089
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԱՅ (թւայ) «մի տեսակ վառարան»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tāba (tāva)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 200
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԵԼԻԴ «մի փոքր ժամանակաչափ՝ 60 թուենիթ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. talītat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԵՆԻԹ «մի փոքր ժամանակաչափ, (երկ)վայրկյան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. θāniyat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԶ (-ոյ, ուչ՝ -ի, -ից) «թուզ»
Փոխառություն
Աղբյուր՝ միջերկրածովյան կամ փոքրասիական աղբյուր *tugho-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզենի, թզաբեր, թզենապատ, թզկերուկ, թզորակ, մոլաթուզ, ժանտաթզենի, մոլաթզենի, ադամաթուզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σῦκον (բեովտ. τὔκον)
լատ. fīcus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202; Ջահ. ՀԼՊ 466
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԹ I (-ոյ) «թութ (պտուղ)», բրբ. «ձեռքի գորտնուկ, լեզվի ծայրի վերք»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. tūtā
իրան. միջնորդութեամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թթենի, թթաքաղ
Մատենագիտություն
H. AG 155; Աճ. ՀԱԲ 202
Էջ 273, սյունակ 1 Էջ 273
ԹՈՒԹԻ (թութիայ) «ծարիր, ծարրաթար»
Փոխառություն
բուն աղբիւրը չի հաւաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թութիա «մի ծաղիկ (որպէս աչքի դեղ գործածուող)»
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽԹ «մի կշռաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tuxt
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 204
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽՄԱՐ «մի ծաղիկ»
Ծագումն անհայտ է
Էջ 274, սյունակ 1 Էջ 274
ԹՈՒԽՈՒ «մի ձուկ՝ բառափ»
Ծագումն անհայտ է