Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 71 / 430
ԳՆԴԱԿ
(-ի, -աց)
(գնտակ)
«գնդակ, գնդաձեւ մարմին»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *gundak
(ամենայն հավանականությամբ)
Իրանական փոխառություն։ Աճառյանը բերում է գունդ բառի տակ, բայց սա իրանական փոխառություն է եւ ոչ գունդ բառից հայերենում կազմված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդակել
Նոր՝
գնդակախաղ, գնդակահարել, գնդակահարութիւն, խաղագնդակ
գնդակախաղ, գնդակահարել, գնդակահարութիւն, խաղագնդակ
Մատենագիտություն
H. AG 130;
Աճ. ՀԱԲ 594
Տե՛ս նաեւ
ԳՈ
(-ի, -ից)
(գոյ)
««գոյություն, աստված, հարստություն, գույք, ինչք» եւ գոլ «լինել», գոմ, *գոյ-ցե, գուցե»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *ues-
«մնալ, ապրել, բնակվել, գիշերել»
(անմիջական նախաձեւ՝ *uso-, *uosio-, *uos-, *ues-)
արմատից: *uso-` *uosio-կան (>*uosoti (?) > գոյ) *uos-mi- (?) > գոմ (?)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոյարար,
գոյապես,
գոյավոր,
գոյավորություն,
գոյություն,
գոյափոխիլ,
գոյական,
գոյանալ,
գոյացություն,
գոյացողություն,
գերագոյ,
ինքնագոյ
Նոր՝
գոյականաբար, գոյականակերտ
գոյականաբար, գոյականակերտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vásati «մնում է, բնակվում է, գիշերում է»
հուն.
áísa «անցկացրի (գիշերը)» (աոր.)
մ. իռլ.
fō(a)id «գիշերում է, մնում է, անցկացնում է» (<*uoseti-)
գոթ.
wisan «լինել, մնալ» (իմաստով ամենից ավելի մոտ է հայերենին)
Մատենագիտություն
H. AG 435;
Աճ. ՀԱԲ 576
ԳՈԲՍ
«մլուկ, փայտոջիլ»
(բբ)
Ծագումն անհայտ է
ԳՈԳ
I
(-ոյ)
«գիրկ, ծոց. ծովախորշ, ծովածոց, առագաստի ուռած մաս, գոգավոր, փոս ընկած»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghegh-
«ծռել, գոգավորել»
(անմիջական նախաձեւ՝ *ghogho-)
կրկնավոր ձեւ
(ըստ Լիդենի, կասկածով)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոգել,
ընդգոգել,
գոգած,
գոգաձեւ,
գոգնոց,
անգոգ,
երկայնագոգ
Նոր՝
գոգի
գոգի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
gag
նորվ.
gagr «շուռ տված, շրջված»
լիտվ.
gõgas «ձիու թամբամաս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 569;
Ջահ. ՀԼՊ 127
ԳՈԴԵԼ
(գօթել, գոթտել)
«ոգբել, կոծել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ:
ԳՈԴԻ
(գօդի, գոթի)
««քոբոտ, ուրուկ» (բրբ. «թոյլ», «ծոյլ», «տկար»)»
Ծագումն անհայտ է
Նմանությունը թյուրք. qotur «քոբ, քոբոտություն» բառի հետ պետք է համարել պատահական:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոդություն,
գոդենոց,
գոդատուն,
գոդետուն,
գոդեստան
ԳՈԶ
«մեգ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոզել,
գոզբերան,
գոզարգել,
գոզգոզել
ԳՈԶՐՈՒՄ
(գոբոզեն, գոռոզեն, գոբզեն, գոբոզմն)
«կատակ, կատակերգություն»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Աճառյանը ( ՀԱԲ 1, 571) նշում է նմանությունը գոռոզեն ձեւի հետ, բայց սրա տարբերակ գոռոզեն-ը բերում է առանձին՝ «կտակ» սխալագրությամբ: Ընդհակառակն, Ամալյանը (ԲՀ 69, 357) չի նշում գոռոզեն-ի՝ գոզրում-ի հետ ունեցած կապը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոզրումական
Մատենագիտություն
ՀԱԲ 571;
ԲՀ 357
ԳՈԹԻ
(-գոդի)
«-պաշտ, պաշտող»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *guhedh-
«խնդրել, տենչալ, պահանջել»
(անմիջական նախաձեւ՝ *guhodhiio-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծառագոդի,
ծառագոբի,
ծառաց գոբի
ԳՈԼ
«գոլ տաքություն, շոգի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uel-
«գոլ, տաք»
(անմիջական նախաձեւ՝ *uolo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոլախառն,
գոլանալ,
գոլո(ր)շի,
գոլոշիկ,
գոլոշանալ,
գոլատր,
ջերմագոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
walī «տաքություն»
լիտ.
vildyti «զովացնել» (հայ-գերմանա-բալթիական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571;
Solta, DAKIS 298-299
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։