Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 709 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՅԱԿՃԵԼԱ
«ամուրք» (իմա՛ «ամրոց») կամ «քող»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
ՅԱԿՈԲՈՒԿ
«մի բույս»
Ստուգաբանություն
Կազմված է Յակոբ հատուկ անունից։
ՅԱԿՐԻ
«դժնիկ լուծողական»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված։
ՅԱԿՔԱՐԻԼ
(յաքարել, յակարիլ)
«հրաժարել»
Ստուգաբանություն
Աղբյուր՝ իրան. kār
«գործ»
որի քար-ը կարող է իրանական ծագում ունենալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յակքարութիւն,
յաքքարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
kār «գործ»
պ.
kār «գործ»
ՅԱՀ
«աստված»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. yāh
«Եհովա, աստված»
(տառադարձություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 379
ՅԱՂԵԼ
«կլանել (՞)» կամ «բռնել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *sel-
«վերցնել, բռնել»
Ծագումն անհայտ է։ Կապ ունի՞ հնդեւրոպական *sel- «վերցնել, բռնել» արմատի հետ։
ՅԱՂԹ
«շատ, հսկա, քաջ, հաղթություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sel-
«ոստնել; վերցնել, բռնել»
Հնդեւրոպական ծագման վարկածները հավաստի չեն, եւ Աճառյանը (ՀԱԲ 4, 633-634) համեմատում է լատ. saltus «ոստյուն» բառի հետ եւ բխեցնում հնդեւրոպական *sel- «ոստնել» արմատից, որ անհավանական է։ Քիչ հավանական է բխեցումը նաեւ *sel- «վերցնել, բռնել» արմատից, որ իմաստով կարծես ավելի մոտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաղթել,
յաղթական,
յաղթանակ,
յաղթահասակ,
յաղթահարել,
յաղթանդամ,
յաղթազօր,
յաղթկու,
յաղթուկ,
մեծայաղթ,
դժուարայաղթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
saltus «ոստյուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 633-634
ՅԱՂԿԻԼ
«նեխել»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *sel-
«նեխել»
(անմիջական նախաձեւ՝ *sl-g-)
*-d- աճականով ձեւից է աղտ-ը
այս արմատի *-d- աճականով ձեւից է աղտ-ը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բ.
ulka «թարախակալել, նողկալ»
նորվ. բ.
alka «կեղտոտել, ապականել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։