Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված · Էջ 70 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 690, սյունակ 1 Էջ 690
ՍՈՒՍՐ «մի տեսակ հողային կարմիր ներկ, կարմրադեղ, սիլիկոն»
Փոխառություն
Աղբյուր՝ եբր. šāšēr (բուն աղբյուրը չի հավաստված) «կարմիր ներկ»
սեմական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 252
Էջ 690, սյունակ 1 Էջ 690
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ (-ի, -աց) «թղթատար, սուրհանդակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սուրհանդակորեն
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՃ (ստեծ) «ոստայնանկի մի գործիք (կարճ ձող, որով շրջում են ստորին կամ ամրացնում գործվածքը)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)teig- «ծակել, խոցել» (անմիջական նախաձեւ՝ *steig'-)
Հայերենում հավանաբար տեղի է ունեցել *steig'- «ծակել, խոցել» եւ *steg- «ձող, մահակ, նետ» ձեւերի խառնում, ինչպես գերմանական լեզուներում, բայց *g-ի քմայնացած տարբերակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tejana-m «սուր ծայր, նետի ծայր, եղեգնափայտ»
ավ. taēya- «նետ» (մ. պ. *tēy (>հայ. տեգ))
գ. stechen «խփել»
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԻ II «թավ, մազոտ» (քբ)
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Հավանաբար կապ ունի բնիկ հնդեւրոպական ստեւ «անասունի մազ» բառի հետ (տե՛ս):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 274
Տե՛ս նաեւ
Էջ 695, սյունակ 1 Էջ 695
ՍՏՈՐ -ի, -ից, -եւ «տակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *post- «անմիջապես հետո» (անմիջական նախաձեւ՝ *postor-)
*post- «անմիջապես հետո» արմատից: Ավելի քիչ հավանական է բխեցնել *ster- «տարածել, ցրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստորին, գետնաստոր, ստորնեայ
Նոր՝
ստորանալ, ստորոտ, ստորացում, ստորաքարշ, ստորացուցիչ, ստորաբաժանել, ստորագրել, ստորադասել, ստորակետ, ստորայսոյզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. posterus «հետագա»
հուն. ύστερος «վերջին»
Մատենագիտություն
Pok. IEW 814
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈ(Ր)ՓԱՅ «նվաստ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
Էջ 697, սյունակ 1 Էջ 697
ՍՐԻԱՆ «մանգաղ»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կապ չունի սուր բառի հետ
Էջ 697, սյունակ 1 Էջ 697
ՍՐԻՆԳ -ի, -աց (սրինկ) «սրինգ»
Փոխառություն
(հուն. σύριγξ-ին զուգահեռ) միջերկրական կամ արեւելյան աղբյուրից: Աճառյանը (ՀԱԲ 4, 283) ավելի հավանական է համարում փռյուգիական աղբյուրը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրնգել, սրնգահար, սրնգական
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 283
Էջ 699, սյունակ 1 Էջ 699
ՍՕՐՂՈՒՃ «ավազուտ» (բբ)
Փոխառություն (հավանաբար)
թյուրքական աղբյուրից
Էջ 701, սյունակ 1 Էջ 701
ՎԱԽ I (վախ՞) «վախ»
Փոխառություն (հավանաբար)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վախել, վախկոտ, վախվախել, վահոտ