Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 344 բառահոդված (էջ 7/35)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՐՏ (-ի, -ից, -ոյ, ուշ՝ նաեւ -ու) (այլեւ՝ գորտն, -ան) «գորտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uordo- չկա Pok. IEW-ում
հայ-բալթիական զուգաբանություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
varle
լատվ.
-varde
«գորտ»
Մատենագիտություն
H. AG 437; Աճ. ՀԱԲ 585
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՍՏ I (-ու) «անասուն, կենդանի, բեռնելի կամ հեծնելի կենդանի՝ էշ, ձի, ջորի, անասնամիտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաստական, գրաստավար, ձիագրաստ, ջորեգրաստ
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՒ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից, -ու) «գրաւ, կանխավճար, ապացոյց, նշան, փրկանք, գրազ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *ghrebh- «բռնել, իրեն քաշել»
փոխատու լեզու՝ մ. պ. graw
փոխատու լեզու՝ ավ. girav
Փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. մ. պ. graw, ավ. girav։ Թերեւս խառնվել է բուն հայերեն՝ հնդեւրոպական *ghrebh- «բռնել, իրեն քաշել» արմատից բխող հայերեն ձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաւել, գրաւումն, գրաւական, գրաւահարկ, գրաւաթափ, դիմագրաւել, միջագրաւ, գրաւիչ, գրաւչութիւն
Մատենագիտություն
H. AG 131; Աճ. ՀԱԲ 604
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԼՈՒԿՆ -ան (դալունկն, նոր՝ դալուկ) «դեղնացավ, դեղնախտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *dhal- կամ *dhl-) -ուկն ածանցով
Բաղադրություններ՝ դալնկոտ, դալնկագոյն, դալկատոր, նոր՝ դալկոտ, դալկութիւն, դալկահար, դալկանալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալնկոտ, դալնկագոյն, դալկատոր, դալկոտ, դալկութիւն, դալկահար, դալկանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դալ
«դեղնականաչ»
հայ.
դեղին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613
Էջ 180, սյունակ 1 Էջ 180
ԴԱԿՈՒ (-ի, -աց) (տակու, դակուր, դագուր) ««սուր գործիք» («ուրագ, կացին կամ դուր»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhāg- «սրել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *dhāgu(r)-) չկա Pok. IEW-ում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θήγω
«սրել»
հուն.
θηγάνη
«հեսան» հայ-հունական զուգաբանություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613
Էջ 181, սյունակ 1 Էջ 181
ԴԱՀԱՄՆ (-ունք, -ամբ) «նվեր, ընծա, կաշառք»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍ (-ու, ուշ` նաեւ -ի, -ից) «խումբ, կարգ, աստիճան, ժամերգութեան տեղ, ուսանելիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խոտա-սակ. dasa «բաժին կամ դաս, կարգ»
փոխատու լեզու՝ օս. dasun «դարսել, հիմնել, կառուցել»
իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դասադաս, դասասաց, դասալիք, դասակ, դասական, դասակարգ, դասաւորել, դասել, շարադասութիւն, գերադասել, նախադաս, դասարան, դասատու, դասացուցակ, երկդասեան, դասարանցի, դասարանական, դասադուլ, դասախօս, դասընկեր, դասընթաց, դասաւանդել, դասաւանդում
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտա-սակ.
dasa
«բաժին կամ դաս, կարգ»
օս.
dasun
«դարսել, հիմնել, կառուցել»
Մատենագիտություն
Bailey, DKS 154
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՏ (-ի, -ից, հազվադեպ՝ -ու) «դատ, դատաստան, իրավունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dāt
հմմտ. մ. պ. dāt, հ. պ., ավ. dāta
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատել, դատակնիք, դատապարտել, դատապարտիչ, դատավճիռ, դատարան, դատավետ, դատափետել, բռնադատել, դատողութիւն, քննադատել, դատական, դատապաշտպան
Մատենագիտություն
H. AG 136; Աճ. ՀԱԲ 629
Տե՛ս նաեւ
Էջ 187, սյունակ 1 Էջ 187
ԴԱՐ I (-ու) «դարաշրջան, երկար ժամանակ, հատկապես հարյուր տարի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արամ. dārā
փոխատու լեզու՝ ասոր. dār
փոխատու լեզու՝ ակկադ. daru(m) «տեւողություն, հավիտենություն»
Փոխառություն սեմական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարագլուխ, դարագրութիւն, վեցդարեան, դարատոմար, դարաշրջան, դարապատում, դարասկիզբ, դարավերջ, երկդարեան, հնադար, միջնադար, ոսկեդար, ոսկեդարեան
Մատենագիտություն
H. AG 302; Աճ. ՀԱԲ 631; Ջահ. ՀԼՊ 477
Էջ 187, սյունակ 1 Էջ 187
ԴԱՐ(Ա)ՊԱՍ (ուշ՝ -ու, -ի) (դարեպաս) «դարպաս, մեծ դուռ, արքունի դուռ, արքունիք, պալատ, ապարանք, նվեր մեծավորին կամ վանքի վարդապետին»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարպասավարձ