Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԽԱՂԱՂ
(կա նաեւ մ. հ. խաղոդիլ «խաղաղվել, հանգստանալ, մեղմանալ, թուլանալ»)
«խաղաղ, հանդարտ, հանգիստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khl-
(անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-, *khəl-))
կրկնաւոր կամ -աղ ածանցով ձեւ
եթե ճիշտ է Մեյեի համեմատութիւնը հուն. χαχαω «արձակել, թողնել, թուլացնել» բայի հետ: Թերեւս հնարաւոր է նաեւ համեմատութիւնը կաղաղ «որջ» (սկզբնապես «հանգստավայր, ապաստարան») բառի հետ՝ կ/խ հերթագայութեամբ (հմմտ. կեղ «ծուռ» - խեղ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղաղանալ,
խաղաղական,
խաղաղակոյտ,
խաղաղարար,
խաղաղիկ,
խաղաղութիւն,
հետախաղաղ,
հողմախաղաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χαχαω
«արձակել, թողնել, թուլացնել»
Մատենագիտություն
Meillet, EGCAC 36
ԽԱՆՁ
(խանձ)
«այրվածահոտ, հրդեհ, վառելիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kend-
«լուսավորել, վառվել, այրվել»
(անմիջական նախաձեւ՝ *khndio-)
ռնգայինից հետո խուլ/ձայնեղ (ծ/ժ) անցմամբ
արմատից՝ ռնգայինից հետո խուլ/ձայնեղ (ծ/ժ) անցմամբ։ Աճառյանը (ՀԱԲ 2, 329) խանձ-ից է բխեցնում խազ «ցանկացող, մոլյալ», որ իրանական ծագում ունի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խանձել,
խանձիլ,
խանձոց,
խանձառ,
խանձատ,
խանձող,
խանձողի,
խանձիք,
խանձրահոտ,
խանձրահոտիլ,
խանձրահամ,
խանձրահամութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
candati
«լուսավորում է»
հուն.
κανδαρος
«ածուխ»
լատ.
candeō
«սպիտակ լինել, փայլել, բոցավառվել, շիկանալ»
կիմր.
cann
«սպիտակ, լուսավոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 331
Տե՛ս նաեւ
ԽԱՐԲԱԼ
(խալբալ)
«մաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. ‘arbālā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարբալել,
խալբալել,
-իլ,
խարբալումն
Մատենագիտություն
H. AG 304;
Աճ. ՀԱԲ 343
ԽԻԲ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)k(h)ai-t-
«խփել, հրել»
որտեղից նաեւ՝ խայթ, խէթ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խբել,
խբան,
խբումն,
խբալ,
խիբամայրի,
առխբել,
գաղտախբել,
ոտնխբի,
ծակախիբ,
ծառախիբ,
ամրախիբ,
կողախիբ,
խբնի,
խբանել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 364
ԽԼԻՐՏ
«խլրտում, շարժում, երերում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kel-
«քշել, արագ շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *khēl-)
*khēlidro- > խլիրտ ՞
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խլրտել,
խլրտական,
խլրտումն,
անխլիրտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kaláyati
«քշում է»
հուն.
κέλλω
«քշել (ափ)»
հուն.
κλονέω
«քշել, շարժել»
հուն.
κλόνος
«իրարանցում, խլրտութիւն»
լատ.
celer
«արագաշարժ»
լատ.
celeber
«բազմամարդ, աշխոյժ»
Մատենագիտություն
Ջհաւկեան, ՕԻՄՊԱՅ 115
ԽԽԵԼ
(-իլ)
«ծակել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խխումն
ԽՇՈՒՐ
«մանրուք, մանր կտորտանք, փշուր, քիչ, սակավ, սեզ, ճիլ»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խշրել,
խշրիլ,
խշրիկ,
խշրուկ
ԽՈՊԱՆ
(-ի)
(ուշ՝ խոպան)
«խոպան, անմշակ հող»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոպանանալ,
խոպանացումն,
խոպանումն,
խոպանություն
ԽՈՒՃԱՊ
(խոճապ), -ի, -ից, ուշ՝ նաեւ -ոյ
«խուճապ, իրարանցում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Փոխառություն հավանաբար իրանական աղբյուրից, թեեւ բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուճապական,
խուճապել,
խուճապանք
ԽՈՒՄ
II
«խմորում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արամ. xmī
«թթվել»
փոխատու լեզու՝ ասոր. xma
«թթվել»
լիաձայն՝ -ու-ով ձեւի երկրորդական վերականգնումով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմոր,
խմորել,
խմորուն,
խմորոտ,
խմորաթաղ,
խմորանոց,
խմորուկ,
բրբ. խմր(ա)խոտ,
անխմում,
նոր՝ խմորատաշտ,
խմորատիպ,
խմորիչ,
խմորոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 377;
Ջահ. ՀԼՊ 457, 477
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։