Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ՈՎԻՆ
(հմմտ. -ելին)
«բոլորովին, գլխովին, երամովին, ընձովին, խալամովին, կարճ(ն)ովին, ճարպովին, իւրովին, ծերովին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ով տարրից, որ համընկնում է գործիականի -ով-ի հետ, եւ -ին-ից, որի համար հնարավոր է երկու ենթադրություն. այն կամ -ին ածանցն է (հմմտ. վերին, ներքին) կամ -վի համար հիմք տված հ.-ե. *-bhi-ի *-i-ն՝ պահպանված ցուցական *-no-> հայ. -ն տարրից առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոլորովին,
գլխովին,
երամովին,
ընձովին,
խալամովին,
կարճ(ն)ովին,
ճարպովին,
իւրովին,
ծերովին
Տե՛ս նաեւ
-ՈՒԱԾ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է բայական -ու- հիմքակազմ տարրից (հմմտ. կալուած-կալում, հարուած-հարում, հեղուած-հեղում, յաւելուած-յաւելում, եւ -ած վերջածանցից. հետագայում տարածուել է -ու- հիմք չունեցող ձեւերի վրայ (հմմտ. գործուած - գործեմ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անկուած,
արբուած,
գործուած,
հաստուած
-ՈՒԱԿ
(-աւակ)
(կարուակ (-աւակ))
«կոչկակար»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ վրաց. *kar-/kr-
«կապել»
փոխատու լեզու՝ ուրարտերէն
Եթէ կար-ը ծագում է քարթվելական (յատկապէս զաներէն) աղբիւրից (հմմտ. վրաց. *kar-/kr- «կապել»), ինչպէս կարծում է Ֆոգտը, ապա կարելի է կապ տեսնել հիմքային -av-/-v- տարրերի (հմմտ. վրաց. *kar-/kr-ից kr-av հիմքը, այլեւ ker-ից krva բայանունը) ու կարու-/-աւ/ու- տարրերի միջեւ եւ -ակ-ը դիտել որպէս ածանց: Եթէ ճիշտ է Հ. Աճառեանը, որ անհաւանական է համարում հայերէն ձեւերը բխեցնել վրացերէն համապատասխան ձեւերից, ապա թերեւս պէտք է ենթադրել ընդհանուր փոխառութիւն ուրարտերէնից, մանաւանդ որ առկա է ընդհանուր արմատ, եւ այն կարող էր ժառանգել ուրարտերէնը, որպէս նորատիպ լեզու:
Մատենագիտություն
NTS 333;
ՀԱԲ 542;
Иллич-Свитыч 321-323
-ՈՒԿ
I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-kon-
(անմիջական նախաձեւ՝ *-u-kon-)
նախորդող *-u- հիմքակազմ տարրով
Ինչպէս -իկ-ը (տե՛ս), ծագում է հնդեւրոպական *-kon- բաղադրեալ ածանցից` նախորդող *-u- հիմքակազմ տարրով (հմմտ. մանուկ-մանր, սեռ.-տր. մանու). Այս նոյն -ուկ-ն է արդեօք, որ համաբանութեամբ տարածուել է բուսանունների վրայ` ժախուկ, կանեփուկ, հաճարուկ, մեղրուկ, քնարուկ. բողկուկ-ի դէպքում -ուկ-ն ակնյայտօրէն փոքրացուցիչ-փաղաքշական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այրուկ,
այրիկ,
ծիծառնուկ,
մժղուկ,
պուտուկ,
պտուկ,
ժախուկ,
կանեփուկ,
հաճարուկ,
մեղրուկ,
քնարուկ,
բողկուկ
Տե՛ս նաեւ
-ՈՒՄՆ
«իմացումն, լքումն, հոլովումն, մատուցումն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *men-/*mn-
նախորդող -ու հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *men-/*mn- ածանցից՝ նախորդող -ու հիմքային տարրով (հ.-ե. *-eu/u):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իմացումն,
լքումն,
հոլովումն,
մատուցումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գելումն - զելում
հայ.
երդումն - երդուայ
(երդնում < *երդումնոմ)
Տե՛ս նաեւ
-ՈՒՆԴ
«ելունդ, ծնունդ, սերունդ, սնունդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ti-
նախորդող *-on- կամ *-ёá- հիմքային տարրով
Հաւանաբար ծագում է հ.-ե. *-ti- ածականից՝ նախորդող *-on- կամ *-ёá- հիմքային տարրով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելունդ,
ծնունդ,
սերունդ,
սնունդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐλα-υν-ος
գոյական
հուն.
ἐλύνω-
«քշել»
Տե՛ս նաեւ
-ՈՒՑ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-sko-
նախորդող -ու- հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *-sko- ածանցից՝ նախորդող -ու- հիմքային տարրով, բայց հետագայում ընդհանրացել է նաեւ այլ հիմքերի համար։ հմմտ., թերեւս, խայտուց < *khaidu-sko- (*u-ով հիմքերի համար հմմտ. հ. հնդկ. -kētu- «լուսերեւույթ, լուսավորություն, պատկեր», գոթ. haidus «եղանակ» (*«լուսերեւույթ»))։ ոչ հնդեւրոպական -ու-ով հիմքերի համար հմմտ. կիզուց՝ կիզում բայից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալուց,
զայրույց,
խայտուց,
կիզուց,
նեղուց,
սպիտակուց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
-kētu-
«լուսերեւույթ, լուսավորություն, պատկեր»
գոթ.
haidus
«եղանակ (*«լուսերեւույթ»)»
-ՈՔ
(հմմտ. -աբ)
«բարիոք (բարւոք), բորբոք, փոքրոք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k(o)-
(անմիջական նախաձեւ՝ *-o-k(o)-)
նախորդող -ո- հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *-k(o)- ածանցից՝ նախորդող -ո- հիմքային տարրով (բարի, -ոյ, բորբ, -ոյ, փոքր, -ոյ):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։