Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱԿԱՒԻԼ
«քաջվարդ, խաչափայտ (բույս)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gāu-
«ուրախանալ»
Թերեւս կրկնավոր կազմություն՝ -իլ վերջածանցով՝ հնդեւրոպական *gāu- «ուրախանալ» արմատից: հմմտ. քոխ. Ա kāwälte «գեղեցիկ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
քոխ. Ա
kāwälte
«գեղեցիկ»
ԿԱՂԿԱՆՁԵԼ
«կաղկանձել, վնգստալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gal-
«կանչել, ճչալ»
ունի նաեւ *glag- ձեւը
Կրկնավոր կազմություն՝ կազմված արմատի վերջի բաղաձայնական տարնմանությամբ եւ ուշ՝ կաղ- եւ կանձ (տե՛ս) արմատների բարդությամբ։ Առաջինը հազիվ թե գա հնդեւրոպական *gal- «կանչել, ճչալ» արմատից, որն ունի նաեւ *glag- ձեւը։ Աճառյանը (ՀԱԲ 2, 496) բուն արմատական ձեւն է համարում կանձ-ը, որ, ըստ նրա, հանդես է գալիս կնճաձայն բառի մեջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղկանձողական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Տե՛ս նաեւ
ԿԱՆԹ
«ամանի կոթ, ունկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *guet-
«ուռուցք, կլոր բան»
(անմիջական նախաձեւ՝ *gunt-)
ոճականով՝ *gunt- > կանթ՞
Ակնհայտ է նմանությունը կոթ բառին, բայց սրա ծագումն անհայտ է: Քիչ հավանական է վերջինիս կապը հնդեւրոպական *guet- «ուռուցք, կլոր բան» արմատի հետ (համապատասխան ոճականով՝ *gunt- > կանթ՞):
ԿԱՍՏՐԻՈՍ
(կաստրիոս, կաստորիոս, սխալմամբ` կտորոց, կոթորոս)
«կուղբ, ջրշուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καστόριος
«կուղբ բառի ածականը»
Աճառյանը բերում է κάστωρ ձեւը եւ գրում. «վերջավորությունը չի հարմարում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
ԿԱՑԱՁԻ
«՞»
Ստուգաբանություն (անստույգ)
որի վերջին բաղադրիչը, թերեւս, ձի-ն է:
ԿԵՌՆԵԽ
«երգեցիկ մի թռչուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *ger-
(անմիջական նախաձեւ՝ *ger-en-)
բնաձայնական արմատից ածանցված ձեւ
-եխ վերջածանցով (հմմտ. գոռեխ) կազմված է հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ածանցված *ger-en- ձեւից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γέρανος, γέρην
«կռունկ»
հայ.
կռունկ
հ. վ. գերմ.
kranuh (-ih)
«կռունկ»
լիտվ.
garnys
«ձկնկուլ, արագիլ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574-575
ԿԻՆՃ-
(կունճ-, կանճ-՞)
«կաղկանձում, վնգստում»
Ստուգաբանություն (բնաձայն)
բնաձայնական արմատ, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 496) միացնում է կաղկանձել-ի հետ՝ վերջինիս արմատը համարելով կանձ-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կնճկնճալ,
կնճկըռալ,
կնկնծալ,
կնճկնծտալ,
կզկնծըտալ,
կնճաձայն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Տե՛ս նաեւ
ԿԻՏՐ
(բբ)
«վարունգ»
(բարբառային)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κιτριον
Սրա սկզբնական κιτον ձեւից է հայ. կիտրոն-ը։ Լատ. եւ հուն. բառերը նշանակել են նաեւ կիտրոնից տարբեր տեսակներ, այդ թվում կինդրին (կիթրին) «սերկեւիլ» եւ կիտր «վարունգ»։ Վերջին իմաստը առկա է նաեւ վրացերենում՝ kitri։ Թուրքերենում kitre նշանակում է «գազ, խաղիրան»։ Աճառյանը (ՀԱԲ 2, 593) հայերեն կիտր-ը բխեցնում է վրացերենից, բայց հավանաբար վերջինս հայերենի հետ միասին հունարենից ծագած բառին տվել է միեւնույն «վարունգ» իմաստը։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրացերեն
kitri
«վարունգ»
թուրքերեն
kitre
«գազ, խաղիրան»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
ԿՆԵՂ
(բբ)
«ուժեղ, ջլապինդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս -եղ-ը վերջածանց է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 607
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։