Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 87 բառահոդված (էջ 7/9)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 626, սյունակ 1 Էջ 626
ՊԱՏԿԵՐ (-ի, -աց) «պատկեր, արձան, կուռք, կերպարանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *patkar
հմմտ. հ. պ. patkara, պ. paikar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատկերագիր, պատկերագործ, պատկերակերպ, պատկերակուռ, պատկերապաշտ, պատկերասէր, մարդապատկեր, յայտապատկեր, բազմապատկեր, անպատկեր, առնապատկեր, դիմապատկեր, պատկերազարդ, պատկերակալ, պատկերասրահ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պ.
patkara
պ.
paikar
Մատենագիտություն
H. AG 224; Աճ. ՀԱԲ 44
Էջ 628, սյունակ 1 Էջ 628
ՊԱՏՍՊԱՐԵԼ (-իլ) «պահպանել, պաշտպանել, հանգստացնել, իրեն ուժ տալ, շրջապատել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pat-par
Կազմված է pati նախդիրով եւ *spar- «վահան» արմատով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատսպարութիւն, պատսպարան, պատսպարանել, անպատսպար, անպատսպարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ասպար
«վահան» իրանական փոխառություն
Մատենագիտություն
H. AG 227; Աճ. ՀԱԲ 52
Տե՛ս նաեւ
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐ (-ու) «շուրջ, շրջան, պար, խումբ, շարք»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *pero-
փոխատու լեզու՝ իրանական *par-
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *par- (< հնդեւրոպական *pero-)։- Bailey, DKS 232, 248. Ավելի վաղ վարկածները տարբեր անձերի կողմից Աճառյանը (ՀԱԲ 4, 55) դնում է կասկածելիների շարքում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարաձեւ, պարանցիք, պարաւոր, պարս, պարսմայր, պարոյր, պար(ա)-, բարձրապարու, գեղապարել, անպար, խորհրդապար, կոծապար, ատրապար, ատրապարիկ, նորպարահանդես, պարասրահ, պարբերաբար, պարբերական, պարբերականություն, պարուհի
Մատենագիտություն
Bailey, DKS 232, 248; Աճ. ՀԱԲ 55
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱԶԱՆԻԼ II «ընդվզել, մարտնչել» (ԲՀ` «ստամբակիլ»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ամենայն հավանականությամբ պարանոցել «ընդվզել» բայի աղավաղված գրությունն է։
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆ (-ի, -աց) «պարան, չվան, երկարության մի չափ, որթատունկերի շարք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է պար արմատից՝ -ան վերջածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանախաղաց, պարանախաղացութիւն, պարանմեջ, մագապարան, այգեպարան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
պարանիլ
«շրջվել, հետ դառնալ»
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆԴԱՅԵԼ «ընդունել» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆԻԼ «հետ դառնալ»
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 629, սյունակ 1 Էջ 629
ՊԱՐԱՆՈՑ (-ի, -աց) «վիզ, նեղուց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuel- «պտտվել, շրջվել»
հ.-ե. արմատ՝ *bheug- «ծռել»
Կազմված է պարանիլ «դառնալ, հետ դառնալ» բայի ներգործական պարանել «դարձնել, շուտ տալ, շրջել» (պահպանվել է միայն բարբառներում) բայի հիմքից՝ -ոց վերջածանցով։ իմաստային այդ հարաբերությունն է առկա նաեւ լատ. collum «պարանոց» (*kuel- «պտտվել, շրջվել» արմատից), այլեւ հայ. բուկ (<հ.-ե. *bheug- «ծռել») բառերում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանոցաբաղ, պարանոցատանջ, պարանոցուտ, մերկապարանոց, կարճապարանոց, գեղեցկապարանոց, լայնապարանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
collum
«պարանոց»
Էջ 633, սյունակ 1 Էջ 633
ՊԱՐՈՒՄ(Ն) «սեզից պարան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրութիւն՝ պարուսանի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարուսանի
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵ(Տ)ՐԻՔՈՆ (պետրիքոն) «հնդկական մի ծառ»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառյանը (ՀԱԲ 4, 76) որպես աղբյուր նշում է (ըստ ՆՀԲ-ի) հուն. περιδέξιον «աջ թեւի ապարանջան» բառը, որ չունի այդ իմաստը: