Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 696 բառահոդված (էջ 7/70)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԱԼԱՅ «տավարի ազդրի փափկամաս, դրանից պատրաստված կերակուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
Աճառյանը (ՀԱԲ 1, 338) համարում է վրացերենից, բայց սա եւս պետք է փոխառյալ լինի։
Մատենագիտություն
ՀԱԲ 338
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՔԱՅ (-ի, -ից) «թագավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άρχων
փոխատու լեզու՝ հուն. άρχιος
հին փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքայագունդ, արքայենի, արքայատուր, արքայիկ, արքայություն, արքայորդի, թագարքայ, բագարքայածին, արքունի, արքունիք, արքունատուր, արքունական, գեղարքունի, արքագունք, արքապատկեր, արքակորույս, արքինի, արքիանալ, արքինանալ, արքայադուստր, արքայամորի, արքայախնձոր
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՃ «պատասխան, պատգամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aued- «խոսել» (անմիջական նախաձեւ՝ *au-) *auēd-io > *աւիճ>աւճ
Եթե բնիկ հայերեն է, ապա թերեւս ծագում է հնդեւրոպական *aued- (*au-) «խոսել» արմատից` *auēd-io > *աւիճ>աւճ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւճումն
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՆ I «սեփականություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *op- (անմիջական նախաձեւ՝ *opno-)
այստեղ է պատկանում նաեւ հայ. ունիմ, թէեւ այն բխեցնում են *ēr- (ōr-) արմատից՝ ōr-n > ուն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւնոյտէր, գերաւնեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
árpas
«ունեցուածք»
խեթ.
happina
«հարուստ»
լատ.
opulentus
<*openont
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՇ II (օշ) «մսի պատառ, կտոր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւշատել, աւշատումն, յաւշատել, յաւշուած, յաւշոտել
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՏԱՐ -ի, -աց «օտար, ապարդիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *awtar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւտարագոյն, աւտարազգի, աւտարանալ, աւտարախառն, աւտարակերպ, աւտարաձայն, աւտարամիտ, աւտարասէր, աւտարոտի, օտարահպատակ, օտարերկրացի, օտարամոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
aiwitara
Մատենագիտություն
H. AG 112; Աճ. ՀԱԲ 615
Էջ 104, սյունակ 1 Էջ 104
ԱՒՐԵՐ (-ի, -աց) (օրեր) «անեծք, նզովք, նախատինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au- «խոսել» (անմիջական նախաձեւ՝ *au-ro-) բաղարկված *rəu- ձեւի հետ (*ōr- «խոսել, կանչել»)
Թերեւս կրկնավոր կազմութիւն՝ հնդեւրոպական *au-ro- ձեւից (*au- «խոսել»)՝ բաղարկված *rəu- ձեւի հետ (*ōr- «խոսել, կանչել»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αὐώ
«գոռալ, ճչալ»
հուն.
ἀρᾱ́
«աղոթք, անիծել» (*αρφα)
լատ.
ōrō
«խոսել, խնդրել»
խեթ.
aruuāi
«ժխտել, դիմել»
խեթ.
arliia-
«պատգամախոսել»
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՔԱՐՏԵԼ «մեղադրել, դատապարտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kar- «նախատել, պարսավել, պատժել»
«նախատել, պարսավել, պատժել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κάρνη
«վնաս, տուգանք, պատիժ» Հեսիքիոս
հ. իռլ.
caire
«պարսավանք»
հ. վ. գ.
harwēr
«ծաղրել»
ռուս.
укорять
«մեղադրել»
ռուս.
кара
«պատիժ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔՈԿ «վատ. անպատեհ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Իմաստափոխված բարբառային ձեւ ահոկ «հանցանք, վնաս, պակասություն» բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 371
Էջ 110, սյունակ 1 Էջ 110
ԲԱԴ (բատ, պատ) «ջրային մի թռչուն՝ բադ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *bad
Բառը լայնօրէն տարածուած է հայերենին տեղով մերձաւոր եւ հեռաւոր զանազան լեզուներում՝ «բադ» կամ «սագ» նշանակութեամբ եւ գերազանցապէս խուլ երկրորդ, երբեմն էլ առաջին բաղաձայնով՝ bat, pat եւ այլն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բադիճուտ, բադակնոց, բադակտուց
Մատենագիտություն
H. AG 114; Աճ. ՀԱԲ 374