Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 88 բառահոդված (էջ 7/9)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 555, սյունակ 1 Էջ 555
ՅՈՐԴ «առատ, առատահոս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-, *or- «շարժել, հուզել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *ordh-) j- նախածանցով, *-dh- աճականով
j- նախածանցով` *ordh- ` *er-, *or- «շարժել, հուզել, բարձրացնել» արմատից` *-dh- աճականով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորդել, յորդաբուխ, յորդագոյն, յորդագութ, յորդալոյս, յորդախաւս, յորդութիւն, յորդահոս, յորդիչ, բազմայորդ, մախսայորդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
órothūno
«գրգռել, հուզել»
Տե՛ս նաեւ
Էջ 555, սյունակ 1 Էջ 555
ՅՈՐԴՈՐ «եռանդուն, պատրաստակամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-, *or- «շարժել, հուզել, բարձրացնել» (անմիջական նախաձեւ՝ *ordh-) *-dh- աճականով եւ -որ ածանցով
բնիկ հնդեւրոպական` *ordh- ` *er-, *or- «շարժել, հուզել, բարձրացնել» արմատից` *-dh- աճականով եւ -որ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորդորել, յորդորակ, յորդորութիւն, յորդորումն, բազմայորդոր, կամայորդոր, մարտիրոսայորդոր, քբայորդոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
órothūno
«գրգռել, հուզել»
Տե՛ս նաեւ
Էջ 555, սյունակ 1 Էջ 555
ՅՈՐՁ- «ջրի առատ հոսանք, հորձություն»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորձախորշ, յորձահոս, յորձանք, որձանք, յորձանաձիգ, յորձանուտ, յորձուտ, դառնայորձան, խորայորձան, յորձեռանդն
Էջ 556, սյունակ 1 Էջ 556
ՅՈՐՁՈՐՁ «անուն, կոչում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «հանդիսավոր ասել, խոսել»
հ.-ե. արմատ՝ *uor-dho- «խոսք»
կապ ունի հնդեւրոպական արմատի հետ, որի հետ կապ ունի նաեւ երդումն բառը, բայց հնչյունական հարաբերությունը պարզ չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յորջորջել, յորջորջանք, յորջորջումն
Էջ 556, սյունակ 1 Էջ 556
ՅՈՒՌԹ ««բերրի, արգավանդ» (ԲՀ՝ ուրթ «լցված»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «բարձրանալ»
պատկանում է հնդեւրոպական ծագման այն բառերի խմբին, որ ծագում են *er- «բարձրանալ» արմատից՝ յորդ, յորձ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(յ)ուռթանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ուռչ-իլ
հայ.
ուռճ-անալ
Տե՛ս նաեւ
Էջ 591, սյունակ 1 Էջ 591
ՇՆՈՐԵԱԿ «խուլորձազգի մի բոյս» (բուսաբանական)
Ստուգաբանություն ()
Կազմուած է -(ե)ակ վերջածանցով՝ շնոր(ի) հիմքից, որ թերեւս կապ ունի շնորհ-ի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՁԱԼ «որձկալ, փսխել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *reug- «որձկալ, զկռտալ, փսխել» (անմիջական նախաձեւ՝ *o-rugā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որձկալ, որձկտալ, կծտալ, որձոց, որձանք, որձկուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐρυγγάνω
լատ.
ērūgō
«փսխել»
ռուս.
рыгать
«զկռտալ»
Մատենագիտություն
H. AG 483; Աճ. ՀԱԲ 581
Էջ 607, սյունակ 1 Էջ 607
ՈՐՁ (ուշ՝ -ի, -ից) «որձ, արու, պինդ, կարծր, կորող, ոչ բերրի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *org'hi- «ձու, (ամ)որձի»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որձակոտոր, որձամուլ, որձաքար, որձեւէգ, որձիք, որձ(ա)խոտ, միորձի, ամորձիք, ամորձի, ամորձատ, ամորձատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
ərəzi
«ամորձապարկ, փուշտ»
հուն.
ὄρχις
«ձու, (ամ)որձի»
Մատենագիտություն
H. AG 483; Աճ. ՀԱԲ 582
Էջ 632, սյունակ 1 Էջ 632
ՊԱՐՄԱՅԵԼ «կրել, տուժել, փորձել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական parmāy-
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
parmād
«կրել»
պ.
parmāsidan
«շոշափել»
Մատենագիտություն
H. AG 228; Աճ. ՀԱԲ 64
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՐՍԷ II «փորձված» (ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ հուն. πειρα «փորձ» բառի հետ (կասկածելի է. հմմտ. Ամալյան, ԲՀ 424):