Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որի» որոնման արդյունք՝ 422 բառահոդված · Էջ 7 / 43
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 173, սյունակ 1 Էջ 173
ԳՈՒՆԴ I (-ի, -ից, -աց) (գունտ, կունդ, կունդն, կունտն) «գունդ, գնդաձեւ մարմին, երկնակամար, արեւի կամ լուսնի գունդ, ճրագարանի կլոր մաս, անիվ, գլուխ, խորաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *gund
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդել, գնդաձեւ, գունդսաղ
Նոր՝
գնդախաղ, գնդասեղ, գնդագիր, երկրագունդ, ձիւնագունդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ. gunda «խմորի գունդ»
մ. պ. gund «ամորձի»
Մատենագիտություն
H. AG 130; Աճ. ՀԱԲ 599
Տե՛ս նաեւ
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈԳՈԱԼ «կռալ, կռավել, գոգոալ (փորի մասին)»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն. հմմտ. հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատին պատկանող բառերը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈՀՃ (-ի, -աց, -ից) (գոռհ, գոհի, գոեխ) «փողոց, բանուկ ճանապարհ, հրապարակ, քաղաքամեջ, աղբ, ցեխ, գյուղ», գռեահ «ռամիկ»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար կապ չունի (իրանական միջնորդությամբ) հ. հնդկ. grha- «տուն, բնակարան», հ. պ. gard «ծառա» (որպես *«տնային») բառերի հետ, որոնք գալիս են *gherdh- «ցանկապատել, պատել» արմատից եւ որից (իրանական միջնորդությա՞մբ) ծագում է գերդաստան բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գռեհիկ, գռեհի-ք
Նոր՝
գռեհկութիւն, գռեհկաբար
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԱՍՏ I (-ու) «անասուն, կենդանի, բեռնելի կամ հեծնելի կենդանի՝ էշ, ձի, ջորի, անասնամիտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաստական, գրաստավար, ձիագրաստ, ջորեգրաստ
Էջ 176, սյունակ 1 Էջ 176
ԳՐԳՌԱԼ «կռկռալ (հավի մասին)»
Բնաձայն
Բնաձայնական կազմութիւն, որի զուգահեռները կան այլ հնդեւրոպական լեզուներում։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gharghara «հնչում, բնդյուն, քրքիջ»
ռուս. гаркать «գոռալ, ծղրտալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
Էջ 183, սյունակ 1 Էջ 183
ԴԱՆԴԱՉ -ի, -ից «երերում, տատանում, ցնորաբանութիւն»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhen- «վազել, հոսել» արմատի հետ (*dhn-dh-), որից` հնդկ. dhanayati «շարժում է, վազում է», dhānvati «վազում է, հոսում է»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաչել, դանդաչուն, դանդաչութիւն, դանդաչուն-ք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. dhanayati «շարժում է, վազում է»
հնդկ. dhānvati «վազում է, հոսում է»
Էջ 183, սյունակ 1 Էջ 183
ԴԱՆԴԻՌՆ (դանթիռն) «(գերեզմանային), մութ, խաւար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhem- «ցնդել, ծխել, ծխալ» (անմիջական նախաձեւ՝ *dhn-dh-)
արմատից, որից եւ գ. dunkel «մութ, մռայլ», խեթ. dankuiš «մութ, սեւ» բառերը. հազիվ թե սրա հետ կապ ունի խեթ. danduki «մահացու, մահկանացու» բառը
Զուգաբանություններ այլ լեզուներում
գ. dunkel «մութ, մռայլ»
խեթ. dankuiš «մութ, սեւ»
խեթ. danduki «մահացու, մահկանացու»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 187, սյունակ 1 Էջ 187
ԴԱՐ(Ա)ՊԱՍ (ուշ՝ -ու, -ի) (դարեպաս) «դարպաս, մեծ դուռ, արքունի դուռ, արքունիք, պալատ, ապարանք, նվեր մեծավորին կամ վանքի վարդապետին»
Փոխառություն
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դարպասավարձ
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԴՄԱՃ «կերակրատեսակ, մի բույս, որի տերեւներով տոլմա են փաթաթում»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tutmač
Մատենագիտություն
H. AG 264; Աճ. ՀԱԲ 644
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԵԳԵՐ «ժամանակ անցկացնելը, հապաղում, դանդաղում», նոր՝ «թափառում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dheu- «պտտվել, ցրիվ գալ» (անմիջական նախաձեւ՝ *dheu-er-)
որի համար վերականգնվում է «պտտվել, ցրիվ գալ» իմաստը։ Այդ նույն արմատից է համարվում դեդեւիլ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեգերանք, դեգերումն, դեգերել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. α-θυρω «խաղալ, զվարճանալ»
Տե՛ս նաեւ