Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԶՈՀՐԱ(Յ)
«Արուսյակ, Վեներա (մոլորակ)»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. zuhra
Մատենագիտություն
H. AG 265;
Աճ. ՀԱԲ 104
ԻՐՄԽՈՆՆԵԼ
(իրս խառնեալ՝ ՀԱԲ)
«խաշտեալ, խառնեալ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Բացատրվող կապակցութիւնը եւ բացատրութիւնը աղավաղված են՝ հանդես գալով տարբեր ձեւերով։ Բոլոր դեպքերում էլ պետք է հանել արմատական բառերի շարքից։
ԼԱՐ
(-ոյ, -ի, -ից, -աց)
«առասան, բոկ, պարան, ուղղալար, երկարութեան չափ՝ մղոն, ասպարեզ, թակարդ, նվագարանի թել, լար, նվագարան, մի տեսակ օձ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *wel-
«պտտել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *wlərօ-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լարել,
լարաբաժին,
լարագիր,
լարախաղաց,
լարախաղացութիւն,
լարախեղդ,
լարաձիգ,
լարաչափ,
լարան,
բազմալար,
թանձրալար,
կարմրալար,
ուղղալար,
կրկնալար,
տրտմալար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
εύληρα
«սանձ»
լատ.
lōrum
«առասան, բոկ, պարան, սանձ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 267;
Pok. IEW 1143
ԽԱՂԱՏԻԼ
««մոլորվել, գայթակղվել» (՞)»
Ստուգաբանություն ()
Կազմված է խաղալ բայից` հուն. բնագրի παιζου բառի հին «խաղալ» իմաստի օրինակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παιζου
«խաղալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321
ԽԱՌ
II
«ոլորում, ոլորք»
Ստուգաբանություն ()
ԽԱՌ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«ոլորել, ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *khr- (*khror-, *khər-))
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խառամանել,
խառոմանել,
խառնամանել,
խառան,
խառնել,
խառնածիգ,
խառիսախոտ,
խառատել,
խառատումն,
խառել,
միգախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κυριος
«ծուռ»
հուն.
κορωνος
«ծուռ, ոլոր»
լատ.
curvus
«ծուռ, ոլոր»
ռուս.
сорточки
«պպզած»
ԽԱՐԴԱԽ
(-ի, -աց)
«խարդախ, խաբեբա, նենգ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կապ ունի խարդաւ, խարդաւան ձեւերի հետ, որոնց ծագումը նոյնպէս չի պարզված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդախել,
խարդախութիւն,
խարդախիչ,
խարդախալի,
անխարդախ
ԽԱՐԴԱՒ(ԱՆ)ԵԼ
«խաբել, մոլորեցնել, խաբելով պղծել, խաբելով գցել»
Ստուգաբանություն (անստույգ)
Թերեւս կապ ունի խարդախ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդաւանութիւն,
խարդաւանակ,
խարդաւանք,
խարդաւտութիւն
ԽԱՐԵԼ
II
«խաբել, մոլորեցնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարանք
ԽԵՂՃ
(խեղտ)
«ձեւ, տեսք, կազմ, կատարելություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kelg-
«ոլորվել, գալարվել, նենգություն, կեղծիք»
(անմիջական նախաձեւ՝ *khelg-)
բխում է *kelg- «ոլորվել, գալարվել, նենգություն, կեղծիք» արմատի *khelg- տարբերակից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տխեղճ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
celg
«նենգություն, խորամանկություն, դավաճանություն»
հ. անգլ.
hylc
«ծռում, ոլորք»
լեհ.
chołgacsię
«սողալ, սահել, քարշ գալ»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։