Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՃԱՐԶՕԽԱՆ
«մի բոյս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ իրանական
ԱՃՈՒՌ
(աճուր, հաճուր)
«մի տեսակ վարունգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘ajūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142
ԱՄ
-ի, -աց
«տարի, տարիք»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ` ամամէջք, ամանոր, ամանորաբեր, զատամ, զառամագոյն, զառամանալ, միամեայ, եռամեայ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամամէջք,
ամանոր,
ամանորաբեր,
զատամ,
զառամագոյն,
զառամանալ,
միամեայ,
եռամեայ
ԱՄ
I
(մեայ, (եռամեան, եռեմեան))
«ամառ, տարի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sem-
«ամառ, տարի»
(անմիջական նախաձեւ՝ *smā-)
այլեւ՝ ամիկ (բրբ. ամլիկ), նոր՝ ամավերջ, կիսամեակ, տասնամեակ եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքամեայ,
բազմանեայ,
բազմանեան,
երկեամ,
երեամ,
երեմի,
երեմեան,
ութամեան,
ամիկ,
ամլիկ,
ամավերջ,
կիսամեակ,
տասնամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ամառն
հ. հնդկ.
sámā
«կես տարի»
ավ.
hama
«ամառ»
հ. վ. գ.
sumar
«ամառ»
Մատենագիտություն
H. AG 416;
Աճ. ՀԱԲ 143
ԱՄԱՐԱԹ
«ճաշարան (աղքատների, դպրոցականների համար), շենք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘imārat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
ԱՄԱՒ
(ամաւենի)
«մի կաղնի՝ quercus coccifera»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամաւենի
ԱՄԲԱՐՀԱՒԱՃ
(-ի, -ից)
(ամպարհաւաճ, ամբարահաւաճ)
«ամբարտավան, գոռոզ, մեծամիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն իրանական աղբյուրից, թեեւ բուն աղբյուրը չի ճշտված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարհաւաճութիւն,
ամբարհաւաճումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ամբարիշտ
հայ.
ամբարտաւան
ԱՄԲԱՐՏԱՒԱՆ
(անպարտաւան), -ի, -ից
«գոռոզ, մեծամիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *anbārtavān
փոխատու լեզու՝ պ. anbārda
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտաւանական,
ամբարտաւանիլ,
ամբարտաւանանալ,
անբարտաւանատեաց,
անամբարտաւան
Մատենագիտություն
H. AG 178;
Աճ. ՀԱԲ 150
ԱՄԲԵՏ
-ի, -ից
(ամբոյտ, ամպոյտ, անբոյթ)
««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
ԱՄԲՈԽ
-ի, -ից, ուշ՝ -ոյ
«բազմություն, խռովություն, խռովք. իրարանցում, կռիվ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. hambōh
փոխատու լեզու՝ պ. anbōh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբոխել,
բազմամբոխ,
միջամբոխ,
խառնամբոխ,
միաբանամբոխ,
խաղաղամբոխ,
մարտամբոխ,
ամբոխութիւն,
ամբոխանք,
հրեշտակամբոխ,
ամբոխական,
ամբոխասաստ,
ամբոխաբար,
ամբոխալից,
ամբոխային,
ամբոխավար,
ամբոխավարութիւն
Մատենագիտություն
H. AG 96;
Աճ. ՀԱԲ 151
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։