Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱԳԱՇ
(գարգաշ)
«ցնորված, ցնդած, ծույլ, դանդաղաշարժ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ghrs-
«զարշանք, զզվանք»
(անմիջական նախաձեւ՝ *ghers-)
կրկնությամբ եւ իմաստի յուրահատուկ երանգով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գա(ր)գաշիլ,
գագաշոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
զարշ
ավ.
gǝrǝhma
«հանցաւոր, հանցագործ, մեղաւոր»
հ. իսլ.
gersta
«գրգռել, հուզել»
գ.
garstig
«զարշելի, զզվելի»
լիտվ.
grasùs
«սպառնալի. տհաճ»
լիտվ.
grisùs
«ձանձրալի»
Տե՛ս նաեւ
ԳԱԿՆՈՒԼ
«հպատակվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ueg-
«թեքված, կորացած լինել»
(անմիջական նախաձեւ՝ *uag-)
արմատից՝ *uen- նույնիմաստ արմատի կողքին
իմաստային զարգացմամբ. հմմտ, լատ. vago «թափառել, տարածվել», հ. իռլ. fan (<*uāg-no-) «զառիվայր, շեղ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
vago
«թափառել, տարածվել»
հ. իռլ.
fan
«զառիվայր, շեղ»
<*uāg-no-
Մատենագիտություն
Ջահ. None
ԳԱՂԱՏՈՍ
(-ի, -աց)
«քարտաշ, որմնադիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. galatozi (kalatozi)
«նույնիմաստ»
նույնիմաստ բառի հետ միասին ծագում է փոքրասիական գալերի (գալատների՝ կելտերի) անունից, որ պահպանվել է հուն. Alaiia երկրի եւ γαλατης «գալ, կելտ» անվանումների մեջ:
ԳԱՂՓԻՈՍ
(գաղփիփոս)
«իմաստասեր»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է (ձեւը թվում է հունական, բայց հունարենում այդպիսի բառ չկա)
ԳԱՄ
(-ու)
«ելք, հնար, կովան, հենարան, հենակետ, սեպ, մեխ, անգամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. gāma
«քայլ»
փոխատու լեզու՝ մ. պ. gām
«քայլ»
իրանական բառը կարող էր ունենալ հայերենին մոտ իմաստ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 508-509) նախնական իմաստը համարում է «ոտքի կովան» եւ իրանական փոխառության վարկածը՝ կասկածելի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գամագիտ,
գամագիտ,
գամագտանել,
գամագտական,
գամագամ,
երկաթագամ,
պղնձագամ,
գամել
Մատենագիտություն
H. AG 126;
Աճ. ՀԱԲ 508-509
ԳԱՅԹ
(գիթ-)
«սայթաքում, սխալ, մոլորություն, հանցանք, անկայունություն»
ԳԱՅՌ
II
-ի, -ից
«խմոր, պանրի մակարդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(a)uer-
«ջուր, անձրեւ, գետ»
(անմիջական նախաձեւ՝ *ur(s)ii- (*uerio-))
այսինքն՝ ծագմամբ նույնն է գայռ «ցեխ, տիղմ» արմատի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ:
Տե՛ս նաեւ
ԳԱՒԱԹ
«բաժակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φαβάθα
Սակայն հուն. բառը նույնպես փոխառություն է համարվում արեւելյան աղբյուրից եւ ունի «ափսե» իմաստը:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 526
ԳԳՈՒԱՂՆ
(գզգուաղել, գբբուաղել, գդուղել, ղբդուաղել, դղուաղել)
«ցնցոտիապատ լինել (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս կապ ունի գրգլի «ցնցոտի» բառի հետ։
ԳԵՐ
II
«վեր, բարձր, ավելի քան»
(գործածված որպես նախդիր եւ հունաբան երկերում որպես նախածանց՝ հուն ὑπέρ-ի իմաստով)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer-
«բարձրացնել»
արմատից
ըստ ձեւի եւ իմաստի ընդհանրության՝ հայ-հուն-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գերահրաշ,
գերագոյն,
գերակատար,
գերապայծառ,
գերապատիւ,
գերբնապէս,
գերիմաստ,
գերուհի,
գերբնական,
գերմարդ,
գերմարդկային,
գերիշխան,
գերիշխանութիւն,
գերակշիռ,
գերակշռել,
գերադաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
αείρω, αίρω
«բարձրացնել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։